Google-ը քննարկում է որոնման հարցումներ կատարելիս օգտատերերին ավտոմատ կերպով արհեստական բանականության ռեժիմի անցնելու հնարավորությունը:
Այս ձեւաչափում արդյունքներն ավելի շատ հիշեցնում են չատբոտի հետ զրույց, քան հղումների սովորական ցանկ:
Windows Report-ը համապատասխան թաքնված դրոշ է հայտնաբերել Chrome Canary-ում, որը զննարկչի փորձարարական տարբերակ է մշակողների եւ վաղ օգտագործողների համար: Միացված լինելու դեպքում որոնման գործառույթը լռելյայնորեն բացվում է արհեստական բանականության ռեժիմով: Գործառույթն ավելի բարդ է թվում, քան սովորական նախատիպերը, եւ նկարագրության համաձայն՝ այն կարող է աշխատել Mac, Windows, Linux եւ ChromeOS համակարգերում:
Ահա, թե ինչ տեսք ունի փորձարկված որոնողական համակարգը հարցումը ներկայացնելուց անմիջապես հետո.