itel.am (am)
YerevaNN-ը Codeex-ի օգնությամբ կատարել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի հետազոտություն եւ հրապարակել զեկույց, որտեղ ներկայացվում են AI հետազոտական խմբերը, կրթական ծրագրերը, ընկերությունները, մասնագիտական համայնքն ու հաշվողական ենթակառուցվածքները։
Հետազոտության համաձայն՝ Հայաստանում քարտեզագրվել է 23 ակտիվ AI հետազոտական խումբ, որոնց գործունեության շրջանակում նշվում է 103 հրապարակում։ Միաժամանակ, AI ոլորտում ուսումնասիրվել է 114 կազմակերպություն՝ ներառյալ AI արտադրանք ստեղծող ընկերությունները, խորհրդատվական եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու ավելի լայն բիզնեսների ներսում գործող AI թիմերը։
Հայաստանում դեռեւս չկա մեկ գերիշխող AI մասնագիտացում։ Փոխարենը ձեւավորվել են մի քանի միջին չափի, փոխկապակցվող ուղղություններ։ Հետազոտությունն առանձնացնում է ձայնային եւ խոսքային տեխնոլոգիաները, փաստաթղթերի ինտելեկտուալ մշակումը եւ կենսաբանական գիտությունները։ Միաժամանակ զարգանում է Ֆիզիկական արհեստական բանականությունը (physical AI)՝ ռոբոտաշինության, ինքնավար համակարգերի, համակարգչային տեսողության եւ ներկառուցված համակարգերի ուղղություններով։
AI կրթությունն ունի լայն ընդգրկում, սակայն այստեղ նույնպես հիմնական խնդիրը ոչ թե ուսանողների պակասն է, այլ առաջադեմ հետազոտական կարողությունների սահմանափակ լինելը։ Հայաստանում, ըստ զեկույցի, դեռ չկա AI-ին կամ մեքենայական ուսուցմանը նվիրված առանձին բարձրորակ PhD ծրագիր, իսկ NeurIPS-ի մակարդակի հետազոտություններ ղեկավարելու կայուն փորձ ունեցող մասնագետների թիվը սահմանափակ է։
Միեւնույն ժամանակ, AI-ի համար անհրաժեշտ հաշվողական ենթակառուցվածքը Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է։ YerevaNN-ը հաշվարկել է գործող 6736 GPU՝ Երեւանի պետական համալսարանի, Eleveight AI-ի եւ Firebird AI-ի ենթակառուցվածքներում։ Հետազոտության հեղինակները, սակայն, ընդգծում են, որ GPU-ների քանակն ինքնին չի նշանակում, որ այդ ռեսուրսն արդյունավետորեն օգտագործվում է Հայաստանում։ Կարեւոր ցուցանիշներ են նաեւ տեղական օգտատերերի հասանելիությունը, արժեքը, տեխնիկական աջակցությունը եւ դրանց արդյունքում ստեղծվող հետազոտական ու բիզնես արդյունքները։
Հետազոտությունը դրական է գնահատում պետության դերը՝ նշելով, որ կառավարությունը ֆինանսավորում է AI հետազոտությունները, հանրային հաշվողական ենթակառուցվածքը, դպրոցական ծրագրերը, աջակցում է ոլորտի ընկերություններին եւ սկսել է AI կիրառել հանրային ծառայություններում։ Միաժամանակ, առկա ֆինանսավորումն ու համակարգումը դեռ բավարար չեն համաշխարհային մակարդակի խոշոր հետազոտական լաբորատորիաներ եւ երկարաժամկետ ծրագրեր պահպանելու համար։
YerevaNN-ի ընդհանուր գնահատմամբ՝ Հայաստանն արդեն ունի AI էկոհամակարգի հիմնական բոլոր բաղադրիչները, սակայն դրանք դեռ ամբողջությամբ չեն միավորվել մեկ ուժեղ համակարգի մեջ։ Հետազոտության հեղինակները առաջնահերթ են համարում նոր AI լաբորատորիաների ստեղծումն ու գործող ուժեղ խմբերի ընդլայնումը, որպեսզի կրթությունը կապվի առաջատար հետազոտության, GPU ենթակառուցվածքը՝ գիտության եւ արտադրանքի, իսկ միջազգային կապերը՝ Հայաստանում կայուն հետազոտական ինստիտուտների ձեւավորման հետ։
Հետազոտությունը նաեւ առանձնացնում է physical AI-ը որպես Հայաստանի հնարավոր տարբերակիչ ուղղություն․ ռոբոտաշինության, ինքնավար եւ ներկառուցված համակարգերի ու AI ենթակառուցվածքների շուրջ արդեն ձեւավորվում է փոքր, բայց աճող կլաստեր, որը, ըստ հեղինակների, կարող է դառնալ Հայաստանի համար համաշխարհային մրցունակության ուղղություն։
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը հրապարակել է էսսե եւ առաջարկել դանդաղեցնել արհեստական բանականության մոդելների մշակման տեմպը՝ անվտանգության միջոցառումները համընթաց պահելու իրենց հնարավորություններին։
Նա պնդել է, որ արհեստական բանականության մշակողներին պետք է ավելի շատ ժամանակ տրվի իրենց մոդելները կարգավորելու, փորձարկելու եւ պաշտպանելու համար։
Ամոեդեյը նշել է OpenAI-ի արհեստական բանականության գործակալների կողմից կատարված Hugging Face-ի դեմ հաքերային հարձակումը եւ ռեկուրսիվ ինքնակատարելագործման՝ արհեստական բանականության օգտագործման արագացումը՝ նոր մոդելներ մշակելու համար։ Anthropic-ի գործադիր տնօրենը կարծում է, որ հաջորդ տարվա ընթացքում արհեստական բանականության գործակալների նման «հսկայական խումբը» կարող է «գրավել ամբողջ համացանցը» եւ պատճառել «հարյուրավոր միլիարդավոր դոլարների» վնաս։
Ամոեդեյը առաջարկել է եռաստիճան ծրագիր՝ արհեստական բանականության ավելի հավասարակշռված զարգացման համար։ Առաջինը առաջատար արհեստական բանականության ընկերությունների համար անկախ արտաքին գնահատողների հասանելիություն ապահովելն է։ Anthropic-ը, նրա խոսքով, պարտավորվել է ներդնել այս պրակտիկան։ Երկրորդ քայլը ԱՄՆ-ում եւ այլ դեմոկրատական երկրներում արհեստական բանականության մշակողների միջեւ համաձայնագիր կնքելն է անվտանգության ընդհանուր չափանիշների եւ մոդելների անվերահսկելի մշակման սահմանափակումների վերաբերյալ: Երրորդ առաջարկը միջազգային համակարգումն է, ներառյալ Չինաստանի հետ համագործակցությունը:
Ամոդեյն առաջարկում է, որ ընկերություններն իրենք համաձայնության գան անվտանգության ընդհանուր չափանիշների շուրջ: Օրինակ, եթե մոդելը հասնում է որոշակի մակարդակի կարողությունների, ընկերությունը պետք է հաստատի դրա անվտանգությունը փորձարկման միջոցով:
Միեւնույն ժամանակ, Anthropic-ի գործադիր տնօրենը կարծում է, որ արհեստական բանականության զարգացման դանդաղումը չպետք է թույլ տա Չինաստանին գերազանցել ԱՄՆ-ին: Նա կոչ է արել սահմանափակել Չինաստանին արհեստական բանականության առաջադեմ չիպերի մատակարարումը։
OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հրապարակավ աջակցել է Ամոդեյին՝ նշելով, որ արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու անհրաժեշտությունը վերջին շաբաթների ընթացքում դարձել է ընկերության ներսում գլխավոր թեմաներից մեկը: Նա նաեւ հավելել է, որ OpenAI-ը պատրաստ է թույլատրել անկախ գնահատողներին աշխատակիցների մակարդակի մուտք գործել:
I agree with Dario that we need to pace the frontier. This has been a primary topic of discussions we've had at OpenAI in recent weeks. Committing to having independent evaluators with employee-like access is a great idea, and we will do the same. We'll have more to share soon.
— Sam Altman (@sama) September 12, 2026
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը նույնպես համաձայնել է Ամոդեյի առաջարկների հետ ու նշել, որ վերջինս իրավացի է։
Dario is right
— Elon Musk (@elonmusk) September 12, 2026
2026 թվականի սեպտեմբերին Bloomberg-ը հաղորդել էր, որ Ալթմանը OpenAI-ի աշխատակիցներին ասել է, որ կարող է դանդաղեցնել ընկերության առաջադեմ AI մոդելների մշակումը՝ դրանց անվտանգության վերաբերյալ աճող մտահոգությունների պատճառով։
OpenAI-ը դադարեցրել է իր ամսական 200 դոլար արժողությամբ Pro բաժանորդագրությունների վաճառքը՝ նոր Astra մոդելի բարձր պահանջարկի պատճառով։
Այս մասին X-ում հայտարարել է OpenAI-ի արտադրանքի ղեկավար Տիբո Սոտիոն։ Նա բացատրել է, որ ընկերությունը ցանկանում է ներկայիս օգտատերերի համար ապահովել Astra-ի շարունակական հասանելիությունը։
Ըստ Սոտիոյի՝ ամսական 200 դոլար արժողությամբ Pro ծրագիրը «ամենամեծ բեռը» դնում է իր համակարգչային ենթակառուցվածքների վրա։ Հետեւաբար, OpenAI-ը որոշել է կասեցնել բաժանորդագրության վաճառքը, սակայն չի նշել՝ որքան ժամանակով։
To make sure our current users have an incredible experience and continued access to Astra, we are going to pause subscriptions to our $200 Pro plan. These put the most strain on our systems and we wanted to take the smallest step that allows us to continue giving the broadest access possible. All other plans and the api remain available. There is no impact to existing accounts and we are working on adding more capacity as fast as we can. Thanks!
— Tibo (@thsottiaux) September 10, 2026
Մնացած բոլոր ծրագրերն ու API-ները հասանելի կմնան։ Astra-ն հասանելի է բոլոր վճարովի բաժանորդագրությունների օգտատերերի համար, բացառությամբ Go-ի։
OpenAI-ը GPT-6 Astra-ն ներկայացրել է սեպտեմբերի 3-ին։ Ընկերությունը պնդում է, որ իր սեփական փորձարկումներում Astra-ն գերազանցում է բոլոր առկա մոդելներին՝ ծրագրային ապահովման մշակման, գործակալների վրա հիմնված առաջադրանքների եւ համակարգչային կառավարման ոլորտներում։ Սակայն, Artificial Analysis-ի անկախ հետազոտողները Fable 5.1-ն են համարել մինչ օրս լավագույնը կոդ գրելու առումով։
Արդեն չորրորդ տարին անընդմեջ BANA Angels-ը բացում է իր Angel Training Program-ի դռները՝ ծրագիր, որը նախատեսված է ձեզ անհրաժեշտ գիտելիքներով եւ գործնական հմտություններով զինելու համար՝ ստարտափներում ներդրումների աշխարհում վստահորեն կողմնորոշվելու նպատակով։
Ծրագիրը հնարավորություն կտա ձեւավորել ներդրողի գործիքակազմ, սովորել հրավիրված միջազգային ներդրողից, իմանալ՝ ինչպես գնահատել ստարտափները եւ բացահայտել խոստումնալից հնարավորությունները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 21-ն է, հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող, Ֆրանսիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող եւ Expertise France-ի կողմից իրականացվող EU4Innovation East ծրագրի աջակցությամբ։
Փարիզում Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը նախատեսում է ոչ միայն ավելացնել արբանյակների թիվը, այլեւ զարգացնել դրանց կառավարման, տվյալների մշակման եւ վերլուծության սեփական ենթակառուցվածքները։
Նիկոլ Փաշինյանի իր ելույթում նշել է, որ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախատեսվում է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման, մեկը՝ հեռահաղորդակցության համար։
«Մենք նաեւ նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլեւ աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին եւ արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին»,- նշել է վարչապետը։
Փաշինյանն իր ելույթում առանձնացրել է նաեւ տիեզերական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության կապը։ Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանում «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգին եւ NVIDIA-ի հետ համագործակցությամբ ստեղծված Firebird AI գործարկմանը, որն, ըստ վարչապետի, պետք է նպաստի առաջադեմ հաշվարկների եւ AI հնարավորությունների զարգացմանը։
Հայաստանը մտադիր է նաեւ ավելի ակտիվ մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հայ ինժեներներին եւ տեխնոլոգիական ընկերություններին ներգրավելով տիեզերական համակարգերի նախագծման, ճարտարագիտության եւ արտադրության մեջ։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհուրդը եւ ռազմավարական անդամները «Նախաճաշ նախարարի հետ» ձեւաչափի շրջանակում հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարար Դավիթ Թադեւոսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները, ոլորտի մարտահրավերներն ու պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Քննարկման առանցքում են եղել ներդրումային միջավայրի կանխատեսելիության բարձրացման, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման, մարդկային կապիտալի զարգացման եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ուղղված քայլերը։
Դավիթ Թադեւոսյանն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի հետ հանդիպումը կարեւոր հնարավորություն է տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների առաջնահերթություններն ու առաջարկներն անմիջականորեն լսելու, ինչպես նաեւ ոլորտի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի նոր հնարավորությունները քննարկելու համար։
Նախարարը կարեւորել է պետության եւ մասնավոր հատվածի միջեւ բաց, կառուցողական եւ շարունակական երկխոսությունը՝ նշելով, որ ոլորտային քաղաքականության արդյունավետությունը մեծապես կախված է տեխնոլոգիական համայնքի մասնագիտական փորձի եւ առաջարկների պատշաճ ներառումից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ առաջիկայում համատեղ նախաձեռնությունների իրականացման եւ համագործակցության նոր ուղղությունների ձեւավորման հնարավորություններին:
Ucom-ը շարունակում է շարժական ցանցի զարգացման եւ արդիականացման լայնածավալ ծրագիրը՝ հետեւողականորեն ընդլայնելով 5G տեխնոլոգիայի հասանելիությունը եւ բարելավելով կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում։
Ընկերության ցանցային ենթակառուցվածքի շարունակական արդիականացման արդյունքում Ucom-ն այսօր ապահովում է Հայաստանում ամենալայն 5G ծածկույթը՝ նոր սերնդի կապը հասանելի դարձնելով ոչ միայն Երեւանում, այլեւ հեռավոր համայնքներում։ 5G ցանցն արդեն գործարկված է 48 քաղաքներում եւ հարյուրավոր բնակավայրերում, գլխավոր մայրուղիներում եւ սահմանային անցակետերում՝ կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.6 տոկոսի համար։
Ցանցի զարգացումը ներառում է ոչ միայն 5G նոր կայանների տեղադրում այլեւ գործող ենթակառուցվածքի փուլային արդիականացում, թողունակության ավելացում եւ ցանցի աշխատանքի օպտիմալացում։ Այս աշխատանքները հնարավորություն են տալիս միաժամանակ սպասարկել տվյալների աճող հոսքը, ապահովել ավելի բարձր արագություններ եւ պահպանել կապի կայունությունը՝ հատկապես բարձր ծանրաբեռնվածությամբ տարածքներում։
«Ucom-ի համար 5G-ի զարգացումը քարտեզի վրա նոր ծածկույթ ավելացնելու մասին չէ։ Մարդիկ այսօր ավելի շատ են օգտագործում շարժական ինտերնետը աշխատանքի, կրթության, ժամանցի, ճանապարհորդության եւ ամենօրյա ծառայությունների համար, եւ ցանցը պետք է զարգանա այդ փոփոխություններից առաջ։ Այդ պատճառով մենք շարունակաբար ներդրում ենք կատարում ոչ միայն ծածկույթի ընդլայնման, այլեւ ամբողջ ցանցի որակի եւ կարողությունների բարձրացման ուղղությամբ։ Մեր նպատակն է ստեղծել ենթակառուցվածք, որը պատրաստ կլինի ոչ միայն այսօրվա, այլեւ առաջիկա տարիների թվային պահանջներին»,- ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի ցանցի զարգացման ռազմավարության կարեւոր ուղղություններից է նաեւ համագործակցությունը համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների հետ։ Ընկերությունը շարունակում է համագործակցությունը Nokia-ի հետ՝ հաջորդ սերնդի հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, այդ թվում՝ 5G-ի հետագա զարգացման, ցանցերի ավտոմատացման, արհեստական բանականության կիրառման եւ ապագայի ինքնավար ցանցային լուծումների ուղղությամբ։ Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ:
Ucom-ի եւ Nokia-ի համագործակցությունը միտված է ոչ միայն գործող ցանցի տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը, այլեւ այնպիսի ենթակառուցվածքի ձեւավորմանը, որը կարող է արագ հարմարվել տվյալների սպառման աճին, նոր թվային ծառայությունների զարգացմանն ու ապագա տեխնոլոգիական պահանջներին։
Apple իր ամենամյա շնորհանդեսի ժամանակ վերջապես ներկայացրել է իր առաջին ծալովի սմարթֆոնը՝ iPhone Duo-ն, ինչպես նաեւ iPhone 18 Pro եւ iPhone 18 Pro Max մոդելներն աննշան փոփոխություններով, նոր խելացի ժամացույցներ` Watch Series 12-ը եւ Ultra 4-ը եւ ոչ միայն։
Ներկայացնում ենք բոլոր նորույթների տեխնիկական հնարավորությունները։
iPhone 18 Pro եւ iPhone 18 Pro Max
Apple-ը ներկայացրել է ֆլագմանային նոր շարքը աննշան փոփոխություններով ու հայտարարել, որ սմարթֆոնները հասանելի կլինեն սեւ, մոխրագույն, բաց կապույտ եւ նոր բորդո գույներով։
Դրանք ունեն A20 Pro պրոցեսոր։ Հիշողության տարբերակները ներառում են 256 GB, 512 GB, 1 TB կամ 2 TB։ Երկու մոդելներն էլ ունեն N1 ցանցային չիպ Wi-Fi 7-ի, Bluetooth 6-ի եւ Thread-ի համար, ինչպես նաեւ Apple-ի C2 բջջային չիպը։
[[gallery1]]
Ընկերությունը թարմացրել է մարտկոցի դիզայնը։ Դրա շնորհիվ eSIM-ով Pro տարբերակը ապահովում է մինչեւ 36 ժամ տեսանյութ դիտելու հնարավորություն, իսկ Pro Max-ը՝ մինչեւ 45 ժամ։ Apple-ը նշում է, որ ստանդարտ SIM քարտերով տարբերակները ապահովում են երկու ժամով պակաս տեսանյութ դիտելու հնարավորություն։ iPhone 18 Pro-ն աջակցում է մինչեւ 50% արագ լիցքավորում մոտ 15 րոպեում կամ մինչեւ 50% անլար լիցքավորում կես ժամում։ Ընկերության տվյալներով՝ iPhone 18 Pro Max-ը հինգ րոպեանոց լարային լիցքավորմամբ կարող է մինչեւ յոթ ժամ տեսանյութ դիտել։
[[gallery2]]
Fusion-ի գլխավոր տեսախցիկը 48 մեգապիքսելանոց սենսոր է՝ փոփոխական ապերտուրայով։ Օգտատերերը կարող են ձեռքով ընտրել չորս ապերտուրայից մեկը Camera հավելվածում (ըստ The Verge-ի՝ դրանք են՝ f/1.48, f/1.8, f/2.8 եւ f/4.0): Ընկերության տվյալներով՝ գլխավոր տեսախցիկն ավելի սուր եւ մանրամասն լուսանկարներ է անում։ Time-lapse ռեժիմն այժմ աջակցում է 4K տեսանյութ եւ Dolby Vision HDR։
Ընկերությունը թարմացրել է Dynamic Island-ը. այն այժմ կարող է միաժամանակ ցուցադրել երեք Live ակտիվություն: iPhone 18 Pro-ն եւ iPhone 18 Pro Max-ը աջակցում են թարմացված Siri AI-ին, որը հասանելի է iOS 27 բետա տարբերակում։ ԱՄՆ-ում iPhone 18 Pro-ի գինը կսկսվի 1199 դոլարից 256 ԳԲ տարբերակի համար, իսկ iPhone 18 Pro Max-ի գինը կսկսվի 1299 դոլարից: Նախնական պատվերները կբացվեն 2026 թվականի սեպտեմբերի 12-ին, իսկ վաճառքը՝ 2026 թվականի սեպտեմբերի 18-ին։
iPhone Duo
Apple-ը ներկայացրել է իր առաջին ծալովի սմարթֆոնը՝ iPhone Duo-ն, որը մոտավորապես անձնագրի չափ է, տեղավորվում է գրպանում եւ ծալվում է ինչպես գիրքը։
[[gallery3]]
Այն ունի iPhone-ի պատմության մեջ ամենամեծ էկրանը՝ 5.4 դյույմանոց Super Retina XDR արտաքին էկրան եւ 7.6 դյույմանոց Super Retina XDR ներքին էկրան։ Բաց վիճակում էկրանը 50%-ով ավելի մեծ է, քան iPhone 18 Pro Max-ինը։
Հատուկ ծածկույթը նախատեսված է շողալը եւ անդրադարձումները նվազեցնելու համար։ Առավելագույն պայծառությունը հասնում է մինչեւ 3000 նիտ։ Ներքին էկրանի տակ տեղադրված է FaceTime տեսախցիկ, բայց այն թաքնված է, երբ չի օգտագործվում։ Մինչեւ 2026 թվականի վերջը ընկերությունը խոստանում է ավելացնել USB-C միակցիչով Apple Pencil-ի աջակցությունը, որը թույլ կտա օգտատերերին գրառումներ անել եւ ուրվագծել երկու էկրանների վրա։
[[gallery4]]
Հետեւի մասը ունի Ceramic Shield՝ քերծվածքներից պաշտպանվելու համար, իսկ առջեւի մասը՝ Ceramic Shield 2: Այն IP68 ստանդարտին համապատասխան դիմացկուն է ջրի եւ փոշու նկատմամբ։
Սմարթֆոնն ունի 48MP Fusion գլխավոր տեսախցիկ՝ ներկառուցված 2x հեռաօբյեկտիվով եւ 48MP գերլայնանկյուն տեսախցիկ: Գլխավոր տեսախցիկը աջակցում է 4K տեսանյութերի ձայնագրմանը 120 կադր/վրկ արագությամբ Dolby Vision ռեժիմում: Time-lapse-ը աջակցում է 4K թույլտվության Dolby Vision HDR ռեժիմում։
Touch ID-ն գտնվում է կողային կոճակի վրա: Դուք կարող եք նաեւ ապակողպել սարքը ձեր Apple Watch-ով։
iOS 27-ը օպտիմալացված է մեծ էկրանի համար: Ընկերությունը նշել է, որ երրորդ կողմի մշակողները արդեն օպտիմալացրել են իրենց հավելվածները, այդ թվում՝ Netflix-ը, Zoom-ը եւ Slack-ը։
Սմարթֆոնը կարող է օգտագործվել կիսով չափ ծալված դիրքում՝ արտաքին էկրանին ցուցադրելով ժամացույցը, օրացույցը եւ եղանակի վիջեթները: Այն նաեւ աջակցում է թարմացված Siri AI-ին։
Չիպը A20 Pro-ն է, նույնը, ինչ iPhone 18 Pro-ն։ Վեց միջուկանի պրոցեսորը մինչեւ 20%-ով ավելի արագ է, քան A19 Pro-ն, իսկ յոթ միջուկանի գրաֆիկական պրոցեսորը՝ մինչեւ 40%-ով ավելի արագ եւ ավելի էներգաարդյունավետ։ Թարմացված կրկնակի 16 միջուկանի նեյրոնային շարժիչը ապահովում է կրկնակի ավելի հաշվողական հզորություն՝ սարքի վրա աշխատող մոդելների համար։
[[gallery5]]
Հայտարարված մարտկոցի աշխատանքի տեւողությունը մինչեւ 31 ժամ է տեսանյութերի դիտման համար՝ օգտագործելով ներքին էկրանը, եւ մինչեւ 44 ժամ՝ օգտագործելով արտաքին էկրանը։ Երկու էկրանների հավասար օգտագործման դեպքում այն մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչեւ 24 ժամ։ Աջակցվում է արագ լիցքավորում. մինչեւ 50% 20 րոպեում՝ լարային լիցքավորմամբ կամ մինչեւ 50% մոտ կես ժամում՝ MagSafe-ի կամ Qi2-ի միջոցով։
iPhone Duo-ն աջակցում է միայն eSIM՝ մարտկոցի հզորությունը մեծացնելու համար։ Բջջային մոդեմը Apple-ի C2-ն է։
Սմարթֆոնը հասանելի կլինի սպիտակ եւ կեսգիշերային կապույտ գույներով։ Հիշողության տարբերակներն են՝ 256 GB, 512 GB, 1 TB եւ 2 TB։ Նախնական պատվերները կբացվեն 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, իսկ վաճառքը՝ հոկտեմբերի 23-ին։ Գինը սկսվում է 1,999 դոլարից։
Watch Series 12 եւ Ultra 4 խելացի ժամացույցներ
Նոր iPhone-ի մեկտեղ, Apple-ը ներկայացրել է Watch Series 12 եւ Watch Ultra 4 խելացի ժամացույցները: Երկու մոդելների հիմնական թարմացումը նոր առողջության սենսորային համակարգն է՝ վերաձեւավորված օպտիկական եւ էլեկտրական սրտի զարկերի սենսորներով:
[[gallery6]]
Ընկերությունը պնդում է, որ սա ժամացույցները սրտի զարկերի չափման հարցում ավելի ճշգրիտ է դարձնում, քան ցանկացած այլ կրելի սարք: Series 12-ը նաեւ ունի նոր պատյան, մինչդեռ Ultra 4-ը զգալիորեն բարելավել է մարտկոցի աշխատանքի տեւողությունը:
Նոր ժամացույցները չափում են ձեր սրտի զարկերը յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ՝ օրվա ընթացքում: Սրտի զարկերի փոփոխականությունը (HRV), որը օգնում է գնահատել սթրեսը եւ վերականգնումը, այժմ գրանցվում է 24 անգամ ավելի հաճախ: Apple-ը այն բաժանել է երկու չափանիշի՝ մեկը նախատեսված է հիմնականում ամենօրյա վերականգնման գնահատման համար, մյուսը՝ երկարատեւ առողջության մոնիտորինգի համար:
Մեկ այլ նոր առանձնահատկություն է առողջության պատրաստվածության չափանիշը: Ժամացույցը վերլուծում է վերջին ակտիվությունը, մարզումների ծանրաբեռնվածությունը, առողջության ցուցանիշները եւ քնի որակը, այնուհետեւ տալիս է 0-ից 10 միավոր։ Օգտատիրոջը տրվում է նաեւ չորս առաջարկությունից մեկը՝ վերականգնվել, նվազեցնել ակտիվությունը, պահպանել նորմալ տեմպը կամ ավելացնել ակտիվությունը։ Միավորը փոխվում է օրվա ընթացքում՝ նոր տվյալների ստացմանն զուգընթաց։ Apple-ը նաեւ ամբողջությամբ վերաձեւավորել է քայլերի եւ հեռավորության հետեւումը փակ տարածքում քայլելու եւ վազելու համար։ Նոր S11 չիպը մշակում է այս տվյալները։
Apple Watch Series 12-ը պահպանում է մարտկոցի լիցքը մինչեւ 24 ժամ նորմալ օգտագործման դեպքում, բայց այժմ մարզումների ժամանակ աշխատում է մինչեւ 10 ժամ՝ 25%-ով ավելի երկար, քան նախորդ սերնդինը։ Լիցքավորումը նաեւ ավելի արագ է. 15 րոպե էլեկտրական վարդակիցը ապահովում է մինչեւ 12 լրացուցիչ ժամ մարտկոցի լիցք։
Series 12-ը հասանելի է 42 մմ եւ 46 մմ չափսերով։ Ալյումինե տարբերակները հասանելի են մուգ բրոնզե, սեւ, բաց ոսկեգույն եւ տիեզերական մոխրագույն գույներով, մինչդեռ տիտանի տարբերակները հասանելի են բնական եւ նոր ոսկեգույն գույներով։ Apple-ը նաեւ վերադարձրել է կերամիկական պատյանը, որը հասանելի է մարգարիտ սպիտակ կամ կեսգիշերային կապույտ գույներով։ Ալյումինե մոդելները պատրաստված են Ceramic Shield 2 ապակուց, որը 60%-ով ավելի ամուր է, քան նախորդ սերնդում օգտագործված Ion-X ապակին։
Apple Watch Ultra 4-ը զգալիորեն ավելացրել է մարտկոցի աշխատանքի տեւողությունը։ Այն աշխատում է մինչեւ 50 ժամ սովորական ռեժիմում եւ մինչեւ 84 ժամ՝ ցածր էներգիայի ռեժիմում։ Մարզման ռեժիմն ունի GPS-ի եւ սրտի զարկերի անընդհատ հետեւման հնարավորություն մինչեւ 25 ժամ։ Apple-ը նաեւ Ultra 4-ի դիրքորոշման համակարգը համարում է սպորտային ժամացույցների մեջ ամենաճշգրիտը։
[[gallery7]]
Ultra 4-ի արագ լիցքավորումը ապահովում է մինչեւ 18 ժամ մարտկոցի աշխատանք 15 րոպեում։ Պատյանը մնում է տիտանից պատրաստված եւ հասանելի է բնական եւ սեւ գույներով։
Աուդիո բանականությունն այժմ բացառիկ է Series 12-ի եւ Ultra 4-ի համար։ Ժամացույցը կարող է ճանաչել կարեւոր ձայներ, ինչպիսիք են սիրենները, դռան զանգերը կամ երեխայի լացը, ցուցադրել զրույցների վերջին 15 վայրկյանները՝ օգտագործելով Live Rewind-ը եւ ավտոմատ կերպով ստեղծել զրույցների ամփոփումներ՝ օգտագործելով Siri Recap-ը։ Apple-ը շեշտում է, որ աուդիո ձայնագրությունները չեն պահպանվում. աուդիո մշակումը տեղի է ունենում S11 չիպի մեկուսացված մասում, որից հետո սկզբնական տվյալները ջնջվում են։
Apple Watch Series 12-ի գինը սկսվում է 399 դոլարից, իսկ Apple Watch Ultra 4-ի գինը՝ 799 դոլարից: Նախնական պատվերներն արդեն բաց են, իսկ վաճառքը սկսվում է սեպտեմբերի 18-ին:
AirPods 5
Apple-ը վերջապես թարմացրել է իր հիմնական անլար AirPods ականջակալները մինչեւ 5-րդ սերունդ: Արտաքինից դրանք անփոփոխ են՝ նույն ականջակալները՝ առանց սիլիկոնե ծայրերի: Բոլոր բարելավումները ներսից են:
[[gallery8]]
AirPods 5-ի երկու տարբերակ կա, բայց երկուսն էլ այժմ ունեն ակտիվ աղմուկի չեզոքացում՝ լավագույնը իր դասում, ըստ արտադրողի: ANC-ով հիմնական տարբերակը նույն գինն ունի, ինչ 4-րդ սերնդի մոդելը՝ առանց ANC-ի՝ 129 դոլար: Երկրորդ տարբերակը, որը արժե 149 դոլար, ունի անլար լիցքավորման պատյան, ձայնի կարգավորման համար ցողունը սահեցնելու հնարավորություն եւ մարտկոցի մի փոքր ավելի երկար աշխատանքի ժամկետ՝ 5 ժամ աղմուկի չեզոքացմամբ՝ հիմնական տարբերակի 4 ժամի համեմատ: Պատյանի լիցքավորմամբ մարտկոցի աշխատանքի ժամկետը համապատասխանաբար 20 ժամ է՝ 22 ժամի համեմատ:
Երկու մոդելներն էլ առաջարկում են նոր բարձրախոսների համակարգ՝ ադապտիվ հավասարեցնողով, տարածական աուդիոյի աջակցությամբ, իրական ժամանակի թարգմանությամբ եւ թափանցիկության ռեժիմով: Ավելին, թափանցիկության եւ ակտիվ աղմուկի չեզոքացման միջեւ անցումը կարող է տեղի ունենալ ավտոմատ կերպով՝ կախված միջավայրից: Օրինակ, օդանավակայանում թռիչքի մասին հայտարարությունը կլսվի նույնիսկ ձեր երաժշտության միջով՝ ANC ռեժիմում։
Ականջակալներն այժմ ունեն IP57 վարկանիշ՝ փոշու եւ ջրի դիմադրության համար, ինչը դարձնում է իդեալական մարզվելու կամ անձրեւի տակ երաժշտություն լսելու համար։ AirPods 5-ի նախնական պատվերները ԱՄՆ-ում մեկնարկել են։
iOS 27
Նոր iPhone-ների (ներառյալ ծալովի Duo-ն), Apple Watch-ի եւ AirPods-ի ներկայացումից հետո Apple-ը հայտարարել է iOS 27-ի թողարկման ամսաթվի մասին: Կայուն տարբերակը հասանելի կլինի համատեղելի iPhone-ների բոլոր օգտատերերի համար սեպտեմբերի 14-ին:
[[gallery9]]
Օպերացիոն համակարգը մի քանի ամիս փորձարկման փուլում է եղել. մշակողների համար նախատեսված բետա տարբերակը թողարկվել է դեռեւս հունիսին, իսկ հանրային փորձարկումները սկսվել են հուլիսին: iOS 27-ը լիովին համատեղելի է iOS 26-ի հետ. iPhone 11 շարքից սկսած սմարթֆոնները կկարողանան թարմացվել:
Համատեղելի մոդելների ամբողջական ցանկը՝
•    iPhone 18 Pro;
•    iPhone 18 Pro Max;
•    iPhone Duo;
•    iPhone 17e;
•    iPhone 17;
•    iPhone 17 Pro;
•    iPhone 17 Pro Max;
•    iPhone Air;
•    iPhone 16e;
•    iPhone 16;
•    iPhone 16 Plus;
•    iPhone 16 Pro;
•    iPhone 16 Pro Max;
•    iPhone 15;
•    iPhone 15 Plus;
•    iPhone 15 Pro;
•    iPhone 15 Pro Max;
•    iPhone 14;
•    iPhone 14 Plus;
•    iPhone 14 Pro;
•    iPhone 14 Pro Max;
•    iPhone 13;
•    iPhone 13 mini;
•    iPhone 13 Pro;
•    iPhone 13 Pro Max;
•    iPhone 12;
•    iPhone 12 mini;
•    iPhone 12 Pro;
•    iPhone 12 Pro Max;
•    iPhone 11;
•    iPhone 11 Pro;
•    iPhone 11 Pro Max;
•    iPhone SE (երկրորդ սերունդ) եւ ավելի նոր մոդելներ։
iOS 27-ի հիմնական նորամուծություններից մեկը կլինի Siri AI-ը՝ արհեստական բանականությամբ աշխատող ամբողջությամբ վերաձեւավորված ձայնային օգնականը։ Սակայն այս գործառույթը հասանելի կլինի միայն iPhone 15 Pro-ի եւ ավելի նոր մոդելների վրա։ Բացի այդ, Apple-ը համակարգի համար պատրաստել է ավելի քան 250 այլ հնարավորություններ եւ փոփոխություններ։
Նույն օրը՝ սեպտեմբերի 14-ին, ընկերությունը կթողարկի իր օպերացիոն համակարգերի մնացած հիմնական թարմացումները՝ iPadOS 27, macOS 27, watchOS 27, tvOS 27 եւ visionOS 27։
Ամբողջական պրեզենտացիան կարող եք դիտել այստեղ։
Meta-ն թողարկել է Muse-ը՝ AI գործակալ, որը միանում է երրորդ կողմի հավելվածներին եւ արձագանքում WhatsApp-ում։
Այն հիմնված է իր սեփական Muse Spark 1.3 մոդելի վրա՝ աշխատանքի եւ առօրյա առաջադրանքների համար։
Գործակալը կարող է կառավարել զննարկիչը եւ աշխատել երրորդ կողմի հավելվածներում, այդ թվում՝ ֆոնային ռեժիմով, նույնիսկ երբ սմարթֆոնը կամ համակարգիչը անջատված է։
Գոյություն ունեն պատրաստի ինտեգրացիաներ Instagram-ի, Google Mail-ի, Docs-ի, Calendar-ի, Apple Health հավելվածի եւ այլ ծրագրերի հետ։ Muse-ը կարող է նաեւ կարգավորել կապը հանրային API-ի միջոցով, եթե հավելվածը չկա միակցիչների կատալոգում։ Stripe համակարգի շնորհիվ այն ավտոմատ կերպով ընտրում եւ վճարում է ապրանքների դիմաց օգտատիրոջ փոխարեն։
[[gallery1]]
Meta-ի տվյալներով՝ Muse-ը ժամանակի ընթացքում «կկատարելագործվի»՝ վերլուծելով զրույցները եւ նախաձեռնողաբար առաջարկելով, թե ինչով կարող է օգնել։ TechCrunch-ի տվյալներով՝ օգտատերերը ստիպված կլինեն վստահել Meta-ին ավելի շատ անձնական տեղեկություններ, քան երբեւէ, չնայած ընկերությունը բազմիցս դատական հայցերի եւ տուգանքների է ենթարկվում գաղտնիության խախտումների համար։
Meta-ն պնդում է, որ Muse-ն աշխատում է վիրտուալ մեքենայով՝ իր սեփական «նվիրված, անվտանգ համակարգչի» վրա։ Ընկերությունը հասանելիություն չունի օգտատերերի գաղտնաբառերին կամ վճարման մեթոդներին, որոնք տեսանելի են զննարկչի գործակալին։ Muse-ը նաեւ, ենթադրաբար, հաղորդագրություններ չի փոխանցում ընկերության գովազդային համակարգերին։
Գործակալին կարելի է հասանելիություն ստանալ Muse.ai կայքում, iOS-ի եւ Android-ի համար նախատեսված Muse բջջային հավելվածներում եւ կարող է օգտագործվել WhatsApp չատում առաջադրանքներ սահմանելու համար։ Այն հետագայում կինտեգրվի խելացի ակնոցների մեջ։
AI գործակալը հասանելի է անվճար, բայց սահմանափակումներով։ Հավելվածներում լիարժեք ֆունկցիոնալության համար անհրաժեշտ է Power բաժանորդագրություն ՝ ամսական 20 դոլար կամ առավելագույնը՝ ամսական 100 դոլար վճարով։
Մեկնարկում է ArmRobotics 2026-ը՝ Ինքնավար ռոբոտների 18-րդ առաջնությունը:
Այս տարվա թեման է՝ «Խելացի ռոբոտները արհեստական բանականության գործարանում»։
Գրաֆիկական անսարք պրոցեսորներից մինչեւ հրդեհի հայտնաբերում ու փաթեթների ակտիվացում՝ մասնակիցները կստեղծեն ռոբոտներ, որոնք կկարողանան «մտածել», որոշումներ կայացնել եւ գործել իրական գործարանային միջավայրին մոտ պայմաններում։
ԱրմՌոբոտիքս 2026-ի եզրափակիչը կանցկացվի DigiTec-ի շրջանակում, որտեղ թիմերը հնարավորություն կունենան իրենց ռոբոտներն ու ճարտարագիտական լուծումները ներկայացնելու Հայաստանի եւ միջազգային տեխնոլոգիական համայնքներին։
Արդեն 18 տարի անցկացվում է ԱրմՌոբոտիքս մրցույթը՝ խթանելով երիտասարդների հետաքրքրությունը ռոբոտաշինության, ծրագրավորման եւ էլեկտրոնիկայի նկատմամբ։
Հրավիրում ենք կրթական եւ տեխնոլոգիական թիմերին մասնակցելու մրցույթին՝ ներկայացնելով իրենց ճարտարագիտական լուծումները։
Հայտերի ներկայացնել հարկավոր է մինչեւ սեպտեմբերի 30-ը, մարզային փուլերը կանցկացվեն սեպտեմբերի 6-ից մինչեւ 10-ը։
Հանրապետական հաքաթոնը կանցկացվի սեպտեմբերի 20-ին, եզրափակիչ մրցույթը կանցկցվի սեպտեմբերի 21-ը։ Գրանցվել հնարավոր է այստեղ։
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն բարձր հովանու ներքո։ Այս տարի ԱրմՌոբոտիքսն անցկացվում է Eleveight AI-ի հովանավորությամբ։
OpenAI-ը ներկայացրել է ChatGPT-ում պատկերներ ստեղծելու Images 2.5 մոդելը, որն ստեղծում է ավելի մանրամասն պատկերներ՝ ավելի բնական լուսավորությամբ եւ հարուստ հյուսվածքներով, եւ ավելի ճշգրիտ հետեւում է բազմաքայլ խմբագրման հրահանգներին։
Մասնավորապես, մոդելը պահպանում է այն մանրամասները, որոնք օգտատերը չի խնդրել խմբագրել, այդ թվում՝ բարդ առարկաներով եւ ֆոնով պատկերները։
Պատկերի ստեղծման լատենտությունը մինչեւ 50%-ով ցածր է, քան Images 2.0-ում, որը ներկայացվել էր 2026 թվականի ապրիլին, ինչը թույլ է տալիս օգտատերերին ավելի արագ ստեղծել պատկերներ եւ կատարելագործել գաղափարները։
OpenAI-ը նաեւ ներկայացրել է Sketch գործառույթը, որը թույլ է տալիս օգտատերերին նկարել չատում եւ օգտագործել նկարը որպես հղում։ Օգտատերերը կարող են ուրվագծել սենյակի դասավորությունը կամ հագուստի դիզայնի հայեցակարգը եւ բոտը կվերածի այս նախնական տարբերակը պատրաստի պատկերի։ Ավելի ճշգրիտ արդյունքի համար կարելի է ավելացնել նկարագրություն։ Օգտագործելու համար ChatGPT-ում հարկավոր է մուտքագրել @sketch։
Ընկերությունն ավելացրել է ձեւանմուշներ ամենատարածված ձեւաչափերից մի քանիսի համար, ինչպիսիք են «poster»-ը կամ «merch»-ը։ Երբ օգտատերը որոշում է կիսվել պատկերով, նա այժմ կարող է ներառել իր օգտագործած հուշումը։
Images 2.5-ը հասանելի է բոլոր ChatGPT, ChatGPT Work եւ Codex օգտատերերի համար՝ համակարգչով, բջջայինով եւ վեբով։ Ընկերությունը API-ին ավելացրել է երկու մոդել՝ GPT-Image-2.5 Flare՝ արագ զանգվածային ստեղծման համար եւ GPT-Image-2.5 Sunburst՝ ավելի խիստ խմբագրման վերահսկողություն եւ ավելի երկար ստեղծման ժամանակ պահանջող առաջադրանքների համար։
Firebird AI-ը՝ OpenAI-ի եւ NVIDIA-ի հետ համագործակցությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), AI9-ի եւ YerevaNN-ի հետ համատեղ, Երեւանում կազմակերպում է երկօրյա հաքաթոն։
Firebird Bulid հաքաթոնը սեպտեմբերի 26–27-ին կհամախմբի Հայաստանի 80 ինժեների եւ R&D մասնագետի, որոնք, ձեւավորելով շուրջ 20 թիմ, կաշխատեն կարեւոր մարտահրավերներ լուծելու եւ երկարաժամկետ ազդեցություն ունեցող աշխատող նախատիպեր ստեղծելու ուղղությամբ։
Լուծումները կմշակվեն OpenAI Codex-ի կիրառմամբ։ Հաքաթոնի ամբողջ ընթացքում թիմերի կողքին կլինեն OpenAI-ի, NVIDIA-ի, Firebird-ի եւ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առաջատար մենտորներն ու ժյուրիի անդամները։
Ձեւաչափը պարզ է․ հարկավոր է հավաքել ուժեղ տեխնիկական թիմ, ընտրել որեւէ խնդիր եւ փորձել ստեղծել աշխատող լուծում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Դիմել ու մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։
Ֆրանսիական AI ստարտափ Mistral AI-ը ներգրավել է 3 միլիարդ եվրո՝ գրեթե կրկնապատկելով իր գնահատականը մինչեւ 21 միլիարդ եվրո։
Bloomberg-ը հաղորդում է, որ Mistral AI-ը ներգրավել է 3 միլիարդ եվրո Samsung Electronics-ի գլխավորած փուլի շրջանակներում։ Scaleup Europe Fund-ը եւ PSG Equity-ն նույնպես մասնակցել են։ Ընկերության գնահատականը գրեթե կրկնապատկվել է՝ 2025 թվականի սեպտեմբերի 11.7 միլիարդ եվրոյից հասնելով 21 միլիարդ եվրոյի։
Ընկերությունը նախատեսում է օգտագործել միջոցները արհեստական բանականության մոդելների եւ հաշվողական ենթակառուցվածքների մշակման համար։ Mistral-ի գործադիր տնօրեն Արթուր Մենշը հայտարարել է, որ ստարտափը մտադիր է զարգացնել արդյունաբերական արհեստական բանականությունը՝ կիրառելով իր մոդելներն արտադրության մեջ։
Ընկերությունն արդեն համագործակցում է Airbus-ի, BMW-ի եւ ASML-ի հետ։ ASML-ը 2025 թվականի սեպտեմբերին Mistral-ում ներդրել է 1.3 միլիարդ եվրո՝ ձեռք բերելով 11% բաժնեմաս՝ դառնալով նրա ամենամեծ բաժնետերը։
Ըստ Մենշի, արհեստական ինտելեկտի մշակումը պահանջում է «նշանակալի ակտիվների», այդ թվում՝ տվյալների կենտրոնների սեփականություն։ 2026 թվականի գարնանը ընկերությունը ներգրավել է 830 միլիոն դոլարի պարտք՝ Եվրոպայում իր AI ենթակառուցվածքը ընդլայնելու համար՝ «ինքնիշխան արհեստական բանականության» աճող պահանջարկի պայմաններում։
Mistral AI-ը հիմնադրվել է 2023 թվականին Google DeepMind-ի եւ Meta-ի շրջանավարտների կողմից։
Արմֆլիքս (Armflix) տեսադարանի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay հարթակում՝ նորացված եւ առավել հարմարավետ ձեւաչափով։
Uplay-ի բաժանորդներն՝ իրենց փաթեթների շրջանակում, կարող են դիտել Արմֆլիքսի արտադրության ֆիլմերն ու սերիալները։
Ucom-ի եւ Արմֆլիքսի համագործակցության շրջանակում՝ կողմերը շարունակում են լինել բացառիկ գործընկերներ, եւ Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը հասանելի է միայն Uplay եւ Armflix հարթակներում։ Uplay-ի բաժանորդներին հասանելի են նաեւ բոլոր պրեմիերաները․ նոր սերիալները երկու հարթակներում հրապարակվում են միաժամանակ։
«Ucom-ում մենք ձեւավորել ենք այնպիսի միջավայր, որտեղ բաժանորդը մեկ վայրում կարող է  գտնել իրեն հետաքրքրող որակյալ ու պահանջված բովանդակություն։ Արմֆլիքսի ամբողջական տեսադարանի հասանելիությունը կարեւոր է նաեւ հայկական արտադրության ֆիլմերն ու սերիալները ավելի լայն լսարանի ներկայացնելու տեսանկյունից։ Մենք շարունակելու ենք զարգացնել Uplay-ը՝ ընդլայնելով թե՛ բովանդակության ընտրությունը, թե՛ դիտման հնարավորությունները»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Արմֆլիքսի բովանդակությունը ներառված է Uplay-ի համապատասխան փաթեթներում եւ այլեւս հասանելի չէ առանձին բաժանորդագրությամբ կամ մեկանգամյա՝ PPV (Pay-Per-View) գնման տարբերակով։
Armenian VOD փաթեթը նախատեսված է Ucom-ի ֆիքսված կապի (IPTV) բաժանորդների համար։ Ամսական 2 300 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է միայն հայկական բովանդակություն՝ ՀայՖիլմի, Արմենիա TV-ի, Շարմի եւ Արմֆլիքսի հայտնի ֆիլմերը, սերիալներն ու սիթքոմները։
Uplay Premium փաթեթը նախատեսված է  Uplay հավելվածի (OTT) բաժանորդների համար։ Ամսական 3 000 դրամ արժողությամբ փաթեթի շրջանակում հասանելի է Արմֆլիքսի ամբողջական տեսադարանը։ Uplay Premium-ի բաժանորդների համար,  բացի հարթակում առկա ամբողջ հայկական բովանդակությունից, հասանելի են նաեւ արտասահմանյան բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ, ինչպես  նաեւ 100  հեռուստաալիք։
Uplay-ից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ucom-ի բաժանորդ: Բավական է ներբեռնել հավելվածը, գրանցվել ցանկացած հեռախոսահամարով, կցել բանկային քարտ եւ ընտրել համապատասխան փաթեթ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարար Դավիթ Թադեւոսյանն ընդունել է ֆրանսիական CEA-Leti կազմակերպության ներկայացուցիչներին՝ Տեխնոլոգիական ռազմավարական գործընկերության գծով գործադիր փոխնախագահ Միքայել Ճագասպանյանի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Ռաֆի Դերդերյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են CEA-Leti-ի հետ համագործակցության ընդլայնման եւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները՝ մասնավորապես կիսահաղորդչային արդյունաբերության, ինժեներիայի եւ կիսահաղորդչային հետազոտությունների ոլորտներում։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը։ Քննարկվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական եւ Երեւանի պետական համալսարանների շրջանակում իրականացվող ընթացիկ ծրագրերի ընդլայնման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաեւ ուսանողների փոխանակման երկարաժամկետ ծրագրերի զարգացման հնարավորությունները։
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում գործող միջազգային եւ տեղական տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաեւ գիտահետազոտական հաստատությունների հետ CEA-Leti-ի համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Քննարկումների առանցքում են եղել տեխնոլոգիական արդյունաբերության եւ ինժեներական նորարարության զարգացումը, IC design-ի, միկրոէլեկտրոնիկայի եւ նանոէլեկտրոնիկայի ոլորտներում համագործակցության խորացումը, արտադրական կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ Հայաստանի տեխնոլոգիական եւ գիտահետազոտական էկոհամակարգի հետագա խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
CEA-Leti-ն Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո եւ նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Կենտրոնն ակտիվորեն համագործակցում է գիտական եւ արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների եւ նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։
Հոկտեմբերի 2-4-ը կկայանա «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը (AEW 2026)՝ միավորելով ճարտարագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ուսանողներին եւ ոլորտի առաջատարներին։
Միջոցառումների շարքի այս տարվա խորագիրն է՝ «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում»:
AEW 2026-ի ընթացքում ոլորտի ներկայացուցիչներն ու բանախոսները կանդրադառնան այն հարցին, թե ինչպես է արհեստական բանականությունը դուրս գալիս թվային միջավայրից եւ դառնում իրական աշխարհի համակարգերի անբաժանելի մաս՝ միավորելով ալգորիթմները, սենսորները, էլեկտրոնիկան, ռոբոտատեխնիկան, ներկառուցված համակարգերը, արտադրությունն ու ճարտարագիտական նորարարությունը։
Մասնակցելու համար գրանցվել հնարավոր է այստեղ։
SADA Systems-ի նախկին ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը նշանակվել է Picsart-ը նոր գլխավոր ֆինանսական տնօրեն (CFO):
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ նա միանում է Picsart-ին ընկերության զարգացման առանցքային փուլում, երբ այն ընդլայնվում է՝ դուրս գալով առաջատար ստեղծարար հարթակի իր արմատներից եւ ձեւավորելով տեսանյութերի վրա հիմնված, AI-ով աշխատող արտադրական էկոհամակարգ։
Որպես ֆինանսական տնօրեն՝ Լուսինե Եղիազարյանը կղեկավարի գլոբալ ֆինանսական ռազմավարությունը՝ խթանելով բիզնեսի ընդլայնումն ու երկարաժամկետ աճը։ Նրա առաջնահերթությունը կլինի Picsart-ի ֆինանսական զարգացման ուղին համապատասխանեցնել ընկերության՝ վիդեոյի վրա հիմնված տեսլականին՝ պահպանելով ֆինանսական կարգապահությունը եւ միաժամանակ ապահովելով AI-ի վրա հիմնված մասշտաբավորման համար անհրաժեշտ արագ նորարարությունը։
«Քանի որ AI-ը եւ վիդեոն փոխում են մարդկանց ստեղծագործելու եւ հաղորդակցվելու եղանակը, մենք կենտրոնացած ենք այն հնարավորությունների մասշտաբավորման վրա, որոնք ունեն երկարաժամկետ աճի եւ արժեք ստեղծելու ամենամեծ ներուժը։ Բարձր աճ ունեցող տեխնոլոգիական բիզնեսներ կառուցելու եւ ղեկավարելու Լուսինեի փորձը կարեւոր նշանակություն կունենա այս հավակնությունն իրականություն դարձնելու գործում»,- ասել է Picsart-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը։
SADA Systems-ում Լուսինե Եղիազարյանը ընդլայնել է բիզնեսը՝ ներառելով նոր ծառայություններ եւ AI-ից ստացվող եկամտի ուղղություններ, վերահսկել է Google Cloud-ի հետ ընկերության գլոբալ գործընկերությունը եւ ղեկավարել SADA-ի հաջող ռազմավարական վաճառքը Insight Enterprises-ին։
«Picsart-ն ունի համաշխարհային մասշտաբի, սպառողների շրջանում ուժեղ համակրանքի եւ տեխնոլոգիայի ամենադինամիկ շուկաներից մի քանիսում զգալի աճի ներուժի հազվադեպ համադրություն։ Ոգեւորված եմ օգնելու ձեւավորել ընկերության զարգացման հաջորդ փուլը՝ AI-ի եւ վիդեոյի ոլորտներում հավակնոտ ներդրումները համադրելով կարգապահ իրականացման, ինչպես նաեւ մոնետիզացիայի եւ արժեքի ստեղծման վրա հստակ կենտրոնացման հետ»,- նշել է Լուսինե Եղիազարյանը։
OpenAI-ը ներկայացրել է GPT-6 Astra-ն՝ իր ամենահզոր եւ կարողունակ արհեստական բանականության մոդելը, որը մոտակա օրերին հասանելի կլինի Plus եւ Pro բաժանորդների եւ API-ի համար։
Լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ OpenAI-ի նախագահ Գրեգ Բրոքմանը Astra-ն նկարագրեց որպես «իրական փոփոխություն այն բանում, թե ինչպիսի աշխատանք կարելի է վստահել արհեստական բանականությանը»։ Նա կարծում է, որ ողջամիտ է հավատալ, որ «մենք գտնվում ենք AGI-ի» (արհեստական ընդհանուր բանականության) դարաշրջանում։
[[gallery1]]
GPT-6 Astra-ի համեմատությունը GPT-5.6 Sol-ի եւ Anthropic-ի մոդելների հետ՝ AI գործակալների կողմից հավելվածներում բազմափուլ գործընթացներ կատարելու կարողությունը գնահատելու ուղղությամբ։
Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ առաջին անգամ մոդելը մարզել է ավելի քան 100 000 գրաֆիկական պրոցեսորների վրա Տեխասի Stargate կենտրոնում։ Սա նաեւ առաջին մոդելն է, որտեղ նախորդ մոդելները «նշանակալի դեր են խաղացել» մարզման ընթացքում։
[[gallery2]]
GPT-6 Astra-ի համեմատությունը GPT-5.6 Sol-ի եւ Anthropic-ի Claude Fable 5.1-ի հետ։
Ըստ ընկերության, մոդելը դարձել է առաջատար արագության, ճշգրտության եւ համակարգչային անվտանգության առումով, զգալիորեն ավելի լավ հասկանալով օգտատիրոջ մտադրությունը եւ ստեղծելով լավ կառուցվածքային փաստաթղթեր, շնորհանդեսներ, աղյուսակներ եւ հաշվետվություններ։ OpenAI-ը նաեւ Astra-ն անվանում է «լավագույնը ծրագրային ապահովման մշակման համար»։
[[gallery3]]
[[gallery4]]
[[gallery5]]
OpenAI-ը սկսել է Astra-ն հասանելի դարձնել սահմանափակ թվով ընկերությունների համար։ Առաջիկա օրերին այն հասանելի կլինի ChatGPT Plus, Pro, Business եւ Enterprise բաժանորդագրություններ ունեցող բոլոր օգտատերերի համար, ինչպես նաեւ OpenAI API-ի եւ AWS-ի միջոցով։
API-ի գինը կկազմի 10 դոլար 1 միլիոն մուտքային տոկենների համար, 50 դոլար 1 միլիոն ելքային տոկենների համար եւ 1 դոլար 1 միլիոն քեշավորված մուտքային տոկենների համար։ Pro, Business եւ Enterprise օգտատերերը նույնպես կունենան GPT-6 Astra Pro-ին հասանելիություն։
Adobe-ի գործադիր տնօրեն Շանտանու Նարայենը 2026 թվականի մարտին հայտարարել էր, որ կհեռանա պաշտոնից, հենց որ իրավահաջորդ գտնվի։
Նարայենը ծառայել է ընկերությունում ավելի քան 18 տարի։ Նոր գործադիր տնօրենը՝ Անիլ Չակրավարտին, ընկերության հաճախորդների հետ աշխատանքի նախկին նախագահն է։
Չակրավարտին իր պաշտոնավարումը կսկսի 2026 թվականի դեկտեմբերի 1-ին եւ կմիանա նաեւ ընկերության տնօրենների խորհրդին։ Նարայենը կծառայի որպես տնօրենների խորհրդի գործադիր նախագահ եւ սերտորեն կաշխատի իր իրավահաջորդի հետ։
Adobe-ին միանալուց առաջ, որտեղ Չակրավարտին ընկերությունում աշխատում է յոթ տարի, նա եղել է Informatica-ի գործադիր տնօրեն, որը մասնագիտացած է ձեռնարկությունների տվյալների կառավարման մեջ։
Ucom-ը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, հանդես է գալիս որպես «Coca-Cola Fest 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր։ Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 5-ին, 13։00-ից 23։00-ը՝ Yerevan Park-ում:
Փառատոնի տարածքում որակյալ կապ ապավովելուց բացի, Ucom-ը կներկայանա նաեւ հատուկ տաղավարով,  որտեղ այցելուները հնարավորություն կունենան հանգստանալու, լուսանկարվելու ԱԲ տեխնոլոգիայով ֆոտոխցիկում, լիցքավորելու հեռախոսները,  խաղալու սեղանի թենիս  եւ ստանալու տարբեր անակնկալներ։ Տաղավարը կդառնա փառատոնի վառ կետերից մեկը՝ ապահովելով յուրօրինակ թվային փորձառություն բոլոր այցելուների համար։
«Ucom-ի համար կարեւոր է երիտասարդներին առաջարկել ոչ միայն արագ եւ որակյալ կապ ու ժամանակակից թվային լուծումներ, այլեւ նոր փորձառություններ եւ շփման հնարավորություններ։ Ուրախ ենք լինել փառատոնի տեխնոլոգիական գործընկերը եւ մեր հնարավորություններով նպաստել մասնակիցների յուրահատուկ փորձառությանը»,- նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի տաղավարում կազմակերպվող մրցույթների հաղթողները՝  այլ մրցանակների թվում, կստանան նաեւ Level Up+ 2500 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու վաուչեր։
Ucom-ը շարունակելու է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին՝ նպաստելով տեխնոլոգիաների եւ ժամանակակից ժամանցային ձեւաչափերի համադրմանը։