Ucom-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանը մանրամասնել է, թե ինչով զբաղվելու իր նոր ընկերությունը:

«Հեռահաղորդակցության ոլորտի մեր նոր ընկերությունը կհասցնի 10Գբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետի կապուղի յուրաքանչյուր բնակարան։ Շատ շուտով կհայտարարեմ, թե մայրաքաղաքի որ թաղամասում առաջինը կգործարկենք NGN ցանցը», - գրել է նա թվիթերի իր էջում:

Ավելի վաղ Հայկ Եսայանը հայտնել էր, որ եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի հետ, գրանցել են ընկերությունը, որը «կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»։