Թումո Ամստերդամը սեպտեմբերի 16-ից պաշտոնապես բաց է։

Նիդեռլանդների առաջին Թումո կենտրոնում ամեն շաբաթ 1200 պատանի կարող է զարգացնել իր հմտությունները ֆիլմերի ստեղծման, երաժշտության, անիմացիայի, խաղերի ստեղծման, եռաչափ մոդելավորման, նկարչության, ծրագրավորման եւ ռոբոտաշինության ոլորտներում։

Թումո Ամստերդամն իրականություն է դարձել Ամստերդամի հանրային գրադարանի (OBA), Ամստերդամի քաղաքապետարանի, Sofronie հիմնադրամի, ինչպես նաեւ TomTom, Adyen, Just Eat Takeaway.com եւ Miro առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությամբ։