Formula VC II-ը հայտարարել է հայկական 10Web-ում նոր ներդրում կատարելու մասին։
10Web-ն AI-ով աշխատող հարթակ է, որը փոխակերպում է կայքերի ստեղծման, հոսթինգի եւ տարածման գործընթացը։
«Մեր համագործակցությունը 10Web-ի հետ սկսվել է 2023 թվականին՝ մեր առաջին ներդրմամբ։ Այդ ժամանակից ի վեր ընկերությունը ցուցադրել է տպավորիչ՝ գրեթե 10-ապատիկ աճ՝ իր գլոբալ ներկայությունն ամրապնդելով ավելի մրցակցային շուկայում։
Վերջերս մենք ավելացրել ենք մեր ներդրումը՝ այն հասցնելով ընդհանուր առմամբ 1,150,000 ԱՄՆ դոլարի երկու ֆոնդերի շրջանակում։
Այս կարեւոր փուլը նաեւ արտացոլում է Հայաստանի վենչուրային էկոհամակարգի աճող կարողությունը՝ էական կապիտալ պահանջող ընկերություններում երկարաժամկետ ներդրումներ կատարելու ուղղությամբ»,- նշվում է Formula VC-ի հայտարարությունում։