Մարտի 31-ին կկայանա ինտերնետի բազմալեզվությանը եւ թվային ներառմանը, համացանցում հայերենի զարգացմանը նվիրված տարածաշրջանային համաժողովը։

«Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» համաժողովին ներկա կլինեն ինտերնետ կառավարման  եւ տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ՝ Հայաստանից եւ արտերկրից՝ քննարկելու համացանցի բազմալեզվությանն ուղղված Համընդհանուր ընդունում (Universal Acceptance) շարժման զարգացումներն աշխարհում եւ Հայաստանում։

Օրակարգում ներառված են թեմատիկ քննարկումներ՝

•    «Համընդհանուր ընդունման» տեխնիկական եւ գործնական կիրառությունները;
•    «Տարբեր լեզուներ, մեկ ինտերնետ»;
•    Բազմալեզու բովանդակության դերը թվային ներառման մեջ;
•    Միջազգային համագործակցության նշանակությունը «Համընդհանուր ընդունման» խթանման գործում։

Օրակարգին եւ բանախոսներին կարող եք ծանոթանալ այստեղ։