15:30 | 31.03.26 | Նորություններ | 680
Հայկական Mobiloids ընկերությունը շարունակում է հաջողություններ գրանցել միջազգային խաղային շուկայում՝ ներկայացնելով հայկական մշակույթը եւ ստեղծագործական մոտեցումները լայն լսարանին։
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին եւ գործում է որպես անկախ խաղեր ստեղծող հայկական թիմ։ «Mobiloids»-ը իրականացնում է խաղի ստեղծման ամբողջական գործընթացը՝ գաղափարի ձեւավորումից մինչեւ ամբողջական ծրագրավորում (full-stack development) եւ մարքեթինգ։ Ներկայումս թիմը բաղկացած է մոտ 10 մասնագետից։
Վերջին տարիներին ընկերությունը զգալի առաջընթաց է գրանցել «Find Joe» խաղերի շարքի միջոցով։ Խաղը պատկանում է սյուժետային, նոստալգիկ-առեղծվածային ժանրին (Story-based Nostalgic Mystery) եւ կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում։ Շարքը ձեւավորել է ակտիվ օգտատերերի համայնք սոցիալական հարթակներում։