Meta ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավար Ժանել Գեյլը ներքին գրառման մեջ հայտարարել է, որ 7000 աշխատակից կտեղափոխվի արհեստական բանականության զարգացման վրա կենտրոնացած չորս նոր ստորաբաժանումներ, գրում է NYT-ը։ 

Նա ասել է, որ նոր ստորաբաժանումները կունենան մենեջեր-աշխատակից հարաբերակցության ավելի ցածր մակարդակ։ Վերակառուցումը պետք է բարձրացնի արտադրողականությունը եւ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնի։

Նոր դերերի եւ պարտականությունների մանրամասները նախատեսված է աշխատակիցներին ուղարկել 2026 թվականի մայիսի 20-ին։ Նույն օրը Meta-ն նախատեսում է 8000 աշխատակցի՝ իր աշխատուժի 10%-ին, տեղեկացնել կրճատումների մասին, նշում է հրատարակությունը։

Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ ընկերությունը նաեւ պլանավորել է հետագա կրճատումներ 2026 թվականի երկրորդ կեսին, բայց դեռեւս չի հաստատել ճշգրիտ ժամկետները եւ շրջանակը։

Միեւնույն ժամանակ, ընկերությունը աշխատակիցներին տեղեկացրել է, որ կսկսի հետեւել մկնիկի շարժումներին եւ նրանց համակարգիչների ստեղնաշարի սեղմումներին. տվյալները կօգտագործվեն արհեստական բանականությունը մարզելու համար։ Սա դժգոհություն է առաջացրել որոշ աշխատակիցների շրջանում։