Viva-ի «RED» սակագնային պլանը շատ կարճ ժամանակում դարձել է պահանջված այն ընտանիքների շրջանում, որոնք ցանկանում էին դառնալ Viva-ի բաժանորդ եւ ընտրել ֆիքսված կապի հասանելիություն եւ թվային հեռուստատեսություն առաջարկող մատակարարի:

Մեկ տարի առաջ գործարկված հարթակն արդյունավետ լուծում է դարձել ժամանակն ու ռեսուրսները գնահատող, ֆինանսական տարբեր կարգավիճակներում գտնվող ընտանիքների համար: «RED»-ի հասանելիության վայրերում փաթեթի ակտիվացումը հնարավոր է կատարել վայրկյանների ընթացքում՝ բջջային հեռախոսով ուղարկվող USSD հրահանգով: Բաժանորդներն ունեն լայն հնարավորություն՝ Հայաստանի տարբեր մարզերում ֆիքսված ինտերնետ եւ հեռուստաալիքների ծառայություններ մատուցող «RED»-գործընկերների եւ փաթեթների ընտրության հարցում: Կողմնորոշվելու եւ իրազեկվելու համար առկա են բոլոր հնարավորությունները (մանրամասների համար այցելել «RED»-ի էջ):

Այս սակագնային պլանից օգտվելու պահանջարկն օրեցօր մեծանում է, Viva-ին միացող «RED»-գործընկերների թիվը՝ աճում: Ընդլայնվում է փաթեթի հասանելիության աշխարհագրությունը՝ «բոլորը մեկում» ծառայությունից օգտվելու հնարավորություն ստեղծելով նոր ընտանիքների համար:

Viva-ի բազմաֆունկցիոնալ, հարմար եւ ճկուն լուծումներ տրամադրող «RED»-հարթակին վերջերս միացել է ինտերնետ եւ հեռուստաալիքների ծառայություններ մատուցող եւս մեկ ընկերություն՝ NetX-ը: Նոր «RED»-գործընկերն առայժմ ծածկույթ է ապահովում մայրաքաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների զգալի հատվածում՝ հետագայում ընդլայնվելու ծրագրերով: NetX-ն առաջարկում է ֆիքսված կապ՝ սկսած 300Մբթ/վ արագությունից, եւ ավելի քան 150 հեռուստաալիք:

Viva-ն եւ «RED»-գործընկերները ձեռքբերումներից հատկապես կարեւորում են բաժանորդների գոհունակության ցուցանիշը: Դրան նպաստում է ոչ միայն ճիշտ գործիքակազմի ընտրությունը, այլեւ ծառայության մատուցման մեթոդները, մասնավորապես՝ բաժանորդին ընտրության հնարավորություն տալն ու փաթեթից օգտվելու հարմարավետությունը:

Մեկ տարվա ընթացքում Viva-ի «RED»-գործընկեր է դարձել ինտերնետ եւ հեռուստաալիքների ծառայություններ մատուցող 4 ընկերություն (FNet, HouseNet, MegaNet, NetX): Ծառայությունն արդեն հասանելի է 7 մարզում (Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ) եւ մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում:

«Մեր գործընկերային ծրագրին միացող օպերատորները պարտավոր են բավարարել Viva-ի կողմից սահմանված պահանջները՝ տեխնիկական, տնտեսական եւ սպասարկման որակի չափանիշերը: Հարթակի բաց լինելն ապահովում է արդար մրցակցություն գործընկեր կազմակերպությունների եւ շուկայի մասնակիցների միջեւ եւ նպաստում է նրան, որ բոլոր խաղացողներն առաջնորդվեն հաճախորդի շահերով եւ ձգտեն հասնել աշխատանքի հնարավորինս բարձր մակարդակի` ի շահ բաժանորդի։ 2024 թվականի արդյունքները, ինչպես նաեւ բաժանորդների գոհունակության ինդեքսի աճի դինամիկան հաստատում են ընտրված մոդելի արդյունավետությունը։ Հաջողություն է գրանցել ոչ միայն հարթակը, որը գրավում է ավելի ու ավելի շատ գործընկերների, այլեւ «RED» սակագնային պլանը, որը դարձել է շուկայում ամենապահանջված կոնվերգենտ լուծումներից մեկը։ Մենք շարունակելու ենք զարգացնել գործընկերային էկոհամակարգը՝ ընդլայնելով ինչպես ծրագրի մասնակիցների թիվը, այնպես էլ մեր ծառայությունների աշխարհագրությունը՝ մեր հաճախորդների սպասումներն ու կարիքները ավելի լավ բավարարելու համար», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«RED»-ի բաժանորդները մեկ փաթեթով կարող են օգտվել ֆիքսված եւ բջջային ինտերնետից, բջջային կապից, Kinodaran-ից, Иви օնլայն կինոթատրոնից եւ դիտել հետաքրքրությունների լայն շրջանակի բավարարող շուրջ 150 հեռուստաալիք: ՀՀ այլ օպերատորների կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները եւս, ցանկության դեպքում, կարող են միանալ «RED»-ին՝ օգտվելով համարի տեղափոխելիության ծառայությունից: