2025 թվականը նշանակալի տարի է եղել Հայաստանի վենչուրային կապիտալի էկոհամակարգի համար: Շարունակելով ամրապնդել դիրքերը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ Հայաստանը զբաղեցրել է 54-րդ տեղը համաշխարհային ինովացիոն աղյուսակում։
Ներկայում Հայաստանում գործող վենչուրային կապիտալի եւ հրեշտակ ներդրողների էկոհամակարգը ներառում է 5 հիմնական վենչուրային ֆոնդ եւ 3 առաջատար հրեշտակ ներդրողների ցանց, որոնք ակտիվ աջակցություն են տրամադրում հայկական եւ հայաստանյան արմատներով ստարտափներին:
Ներկայացնում ենք 2025 թվականին հայկական վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների ցանցերի նշանակալի ձեռքբերումները։
Granatus Ventures
Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures-ը հայտնել է, որ 2025 թվականին համագործակցել է 7 նոր ընկերության հետ։
Granaus Vnetures-ի համահիմնադիր, կառավարիչ Մանուկ Հերգնյանը
photo © Մեդիամաքս
Վենչուրային ֆոնդի պորտֆելում են ընդգրկվել Areg.AI, Gecko Robotics, Quiltt, Zoundream, Vivalyx, Emerald եւ Medivis ընկերությունները։ Ներդրումների չափը չի հանրայնացվում։
Formula VCFormula VC-ն 2025-ը նկարագրել է որպես ուժեղ թիմերին աջակցելու եւ այդ հավատը տեսանելի աճի, արտադրանքի առաջընթացի եւ իր պորտֆելում գլոբալ ներկայության ընդլայնման տարի։
Formula VC Fund I-ը շարունակել է ընդլայնել իր պորտֆելը՝ ընդհանուր թիվը հասցնելով 22 ստարտափի, այդ թվում՝ այս տարի իրականացված երեք նոր ռազմավարական ներդրումներով եւ երկու հետագա ներդրումներով։
Formula VC Fund II-ը ձեւավորել է ուժեղ սկզբնական պորտֆել, որն այժմ ներառում է 8 ստարտափ, իսկ 2025-ի ընթացքում կատարել է 7 նոր ներդրում։
photo © Formula VC
Երկու ֆոնդերի շրջանակում միասին ներդրվել է ընդհանուր առմամբ 2.8 մլն ԱՄՆ դոլար՝ հիմնադիրների հետ սերտ աշխատելով աճի կարեւոր փուլերում, մարտահրավերների հաղթահարման եւ երկարաժամկետ ռազմավարության ձեւավորման ընթացքում։
Formula VC վենչուրային ֆոնդի պորտֆելներում ընդգրկված ընկերությունների համակցված գնահատված արժեքը գերազանցում է 700 մլն ԱՄՆ դոլարը։
SmartGate VC2025 թվականի ընթացքում SmatGate VC-ն հայտարարել է 3 նոր ներդրման մասին Ladder Bio-ում (ThirdLaw Molecular), Perceptron-ում եւ Fleak-ում։ Պորտֆելում ընդհանուր առմամբ ընդգրկված է 43 ընկերություն՝ սկսած 2018 թվականից։
2025 թվականը SmatGate VC-ի համար նշանավորվել է նաեւ թիմի ընդլայնմամբ՝ ներգրավելով ավագ օպերատորների, որպեսզի աջակցեն հիմնադիրներին ընկերությունների զարգացման եւ մասշտաբավորման գործում։ Բացի այդ, նոր վենչուրային գործընկերներ ու խորհրդատուներ են միացել թիմի աշխատանքներին։
photo © SmartGateVC
Նախորդ տարվա ընթացքում վենչուրային ֆոնդն անցկացրել է ավելի քան 10 միջոցառում՝ ֆիզիկական AI-ի եւ կիբեռանվտանգության գերիշխող թեմաներով։ Գլխավոր միջոցառումը՝ «Physical AI and Embodied Intelligence: From Bits to Atoms» միջոցառումն է եղել, որը միավորել է պորտֆելի հիմնադիրներին, ներդրողներին, խորհրդատուներին եւ գործընկերներին։
Triple S Ventures2025-ն ամփոփելիս Triple S Ventures-ը նշանավորել է գործունեության երեք տարվա ընթացքում կատարված տրանսֆորմացիան՝ Seaside Startup Summit-ից մինչեւ վենչուրային ընկերություն, որն աջակցում է հայ հիմնադիրներին երեք տարածաշրջանում`Միացյալ Նահանգներ, Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներ եւ Հայաստան։
Triple S Ventures-ը 2025-ի ընթացքում հայտնել է իր պորտֆելում Modicus Prime, SimCare AI եւ BlueQubit ստարտափներն ընդգրկելու մասին։
Triple S Ventures-ի գործընկեր Ավագ Սիմոնյանը
photo © Triple S Ventures
Մուտք գործելով գործունեության 4-րդ տարի՝ վենչուրային ֆոնդը պատրաստվում է երկրորդ ֆոնդի գործարկմանը Կալիֆոռնիայում՝ կենտրոնացած ԱՄՆ շուկայի վրա։ Ուշադրության կենտրոնում են հետեւյալ ուղղությունները՝ Agentic AI-ը եւ GenAI-ը, AI զարգացման գործիքները, բարձր ռիսկային աշխատանքային հոսքերի համար տվյալների ենթակառուցվածքները, առողջապահական տեխնոլոգիաները, քվանտային ծրագրային ապահովումները եւ արդյունաբերական ֆինթեքը, ինչպես նաեւ կայուն տեխնոլոգիաները։
BANA Angels2025 թվականին BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը ներդրումային ուղղությամբ ստորագրել են 2 նոր գործարք՝ ProdMap AI ու Caselens ստարտափների հետ։ Ներկայում առաջ են մղում եւս 3 ներդրում դեպի ավարտ։
2025 թվականին BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը համալրվել է 22 նոր անդամով։ Տարվա կարեւորագույն իրադարձություններից մեկը Investor Tour 2025-ն էր, որը համախմբել է ավելի քան 60 ներդրողի 12 երկրից՝ հնարավորություն տալով առաջին ձեռքից ծանոթանալ Հայաստանի տեխնոլոգիական եւ ստարտափ էկոհամակարգին։
photo © Investor Tour 2025
Համակազմակերպել են Gateway to Europe: Armenia as a Next Innovation and Investment Hub միջոցառումը՝ ընդունելով 150 մասնակից, այդ թվում՝ 37 միջազգային հյուր։
STAN Angels2025 թվականին STAN-ի բիզնես հրեշտակները 2025 թվականին ներդրել են ավելի քան 400 հազար ԱՄՆ դոլար՝ փակելով 5 գործարք։ Համակազմակերպել են Gateway to EU միջոցառումը՝ BANA Angels-ի, Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (AICA Angels) եւ Եվրոպայի բիզնես հրեշտակների ցանցի (EBAN) հետ միասին՝ համախմբելով ավելի քան 150 մասնակցի։
photo © Gateaway
Ինչպես նաեւ, շարունակել են համագործակցել Triple S Ventures-ի (STAN LA Chapter) հետ եւ համագործակցել StartupBlink-ի հետ՝ մասնակցելով Global Startup Ecosystem 2025 զեկույցի պատրաստմանը, որի արդյունքում Հայաստանը զբաղեցրել է 54-րդ հորիզոնականն աշխարհում։
2025-ին շարունակել են նախապատրաստական աշխատանքները STAN-ի Փարիզի մասնաճյուղի մեկնարկի համար, որը նախատեսվում է 2026 թվականի մարտին։
AICA AngelsՀայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի AICA բիզնես հրեշտակների կողմից 2025-ին ներդրում է ստացել 4 ստարտափ։ Ցանցին միացել է 6 նոր բիզնես հրեշտակ՝ Կանադայից եւ Սիլիկոնյան հովտից մինչեւ Նյու Յորք, Դուբայ ու Ֆրանսիա։
AICA Angels-ը 2025-ին դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) անդամ, մասնակցել DigiTec 2025-ին՝ կազմակերպելով փիչինգ սեսիա։
photo © AICA Angels
Ներկայացրել են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը Moldova Tech Village 2025 միջոցառմանը, BANA Angels, STAN-ի եւ EBAN-ի հետ համակազմակերպել է Gateway to EU միջոցառումը Երեւանում՝ կապելով հայկական ստարտափ հիմնադիրներին եվրոպական բիզնես հրեշտակների հետ։