Google-ը թողարկել է Imagen 4 մոդելը՝ տեքստի «բարելավված» որակով պատկերներ ստեղծելու համար։

Ընկերությունը ժամանակավորապես անվճար մուտք է բացել AI Studio-ին։

Google-ը նշել է, որ զգալիորեն բարելավել է տեքստի մատուցման որակը Imagen 3-ի համեմատ։

Մշակողները թողարկել են մոդելի երկու տարբերակ՝ Imagen 4-ը լայն շրջանակի խնդիրների համար է, իսկ Imagen 4 Ultra-ն այն պատկերների համար, որոնք ամենալավն են համապատասխանում օգտատիրոջ տեքստային հարցումներին։

photo © Imagen 4 Ultra-ի գեներացրած նկար


Imagen 4-ն անվճար հասանելի կլինի Google AI Studio-ում սահմանափակ ժամանակով։ Ընկերությունը բաժանորդագրություն կներդնի առաջիկա շաբաթների ընթացքում։ Մոդելը դեռեւս հասանելի չէ Gemini չատբոտում։

Imagen 4-ի երկու տարբերակներն էլ հասանելի են Gemini API-ում։ Ֆլագմանային մոդելը արժե 0.04 դոլար մեկ պատկերի համար, իսկ Imagen 4 Ultra-ն՝ 0.06 դոլար մեկ պատկերի համար։