Regional Post պարբերականն անդրադարձել է հայկական տեխնոլոգիական ձեռներեցների ֆենոմենին ու ներկայացրել հայ հիմնադիրներ ունեցող միաեղջյուր (unicorn) դարձած ընկերությունները։ 

Հրապարակման սկզբում նշվում է ձեռներեց Ջեք Լուսարարյանի կողմից Gecko Robotics ընկերության մասին, որը հունիսին պաշտոնապես միացավ միաեղջյուր ընկերությունների (unicorn) ցանկին՝ ապահովելով 125 միլիոն դոլարի D սերիայի ֆինանսավորում։ Ընկերությունը հասել է 1.25 միլիարդ դոլարի գնահատման:

Հայ հիմնադիրներով վեց միաեղջյուր

1. ServiceTitan (7.6 միլիարդ դոլար)

•    Հիմնադիրներ՝ Արա Մահդեսյան եւ Վահե Կուզոյան;
•    Միաեղջյուրի կարգավիճակ՝ 2018թ. նոյեմբերի 14;
•    Գտնվում է Փիթսբուրգում եւ ծառայում է 12 000-ից ավելի հաճախորդի: 

Ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է՝ օգնելու նրանց հայրերին՝ փորձելով օգնել դժվարին վիճակում գտնվող տնային սպասարկման բիզնեսի կայացմանը։

2. Moderna (27.7 միլիարդ դոլար)

•    Համահիմնադիր՝ Նուբար Աֆեյան;
•    Միաեղջյուրի կարգավիճակ՝ 2018թ. դեկտեմբերի 7;

Բրիտանում ծնված հայ-ամերիկացի Նուբար Աֆեյանը Covid-19-ի դեմ առաջին mRNA պատվաստանյութերից մեկը ստեղծող ընկերության համահիմնադիրն է:

3. Reddit (7.8 միլիարդ դոլար)

•    Համահիմնադիր՝ Ալեքսիս Օհանյան;
•    Միաեղջյուր կարգավիճակ՝ 2017թ. հուլիս;

Ալեքսիս Օհանյանը 2005 թվականին համահիմնել է Reddit-ը՝ որպես Y Combinator-ի առաջին խմբի անդամ։ 

4. Picsart (1.5 միլիարդ դոլար)

•    Հիմնադիրներ՝ Հովհաննես Ավոյան, Արտավազդ Մեհրաբյան, Միքայել Վարդանյան;
•    Միաեղջյուրի կարգավիճակ՝ 2021թ. օգոստոսի 26;

Հայաստանի առաջին միաեղջյուր ընկերությունն է՝ 150 միլիոնից ավելի օգտատերով:

5. Gecko Robotics (1.25 միլիարդ դոլար)

•    Համահիմնադիր՝ Ջեք Լուսարարյան;
•    Միաեղջյուրի կարգավիճակ՝ 2025թ. հունիսի 12;

Բանկում 135 դոլարից պակաս գումարով սկսած, ներկայում ռոբոտների միջոցով արդյունաբերական ենթակառուցվածքի ստուգման ծառայություններ է մատուցում:

6. Indigo Ag (նախկինում միաեղջյուր)

•    Համահիմնադիր՝ Նուբար Աֆեյան;
•    Միաեղջյուրի կարգավիճակ՝ 2017թ. սեպտեմբեր;

Ներկայում 200 միլիոն դոլար գնահատմամբ ընկերություն է գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում:

Պարբերականը նաեւ ներկայացրել է հաջորդ սերնդի հավանական միաեղջյուրների ցանկ, որում ներառել է SuperAnnotate, DISQO, Krisp, Podcastle եւ SoloLearn ընկերություններին։

Հայ ձեռներեցների հաջողությունները պայմանավորված են մշակութային գործոններով՝ կրթության կարեւորման, պատմական դժվարությունների դիմակայելու ունակության եւ ամբողջ աշխարհով տարածված հայ համայնքի աջակցության շնորհիվ: Այս ընկերությունները ընդհանուր առմամբ ներկայացնում են 45 միլիարդից ավելի դոլարի արժեք եւ ցույց են տալիս հայ ձեռներեցության շարունակական նվաճումները։

Այս հաջողությունները ցույց են տալիս նաեւ ներգաղթյալ ձեռներեցության կարեւորությունը ամերիկյան նորարարության մեջ. ծագումով հայ հիմնադիրները ստեղծել են հազարավոր աշխատատեղեր եւ նպաստել միլիարդավոր դոլարների տնտեսական արժեքի ստեղծմանը: