16:09 | 01.08.25 | Նորություններ | 284
Ucom-ը Մաշտոցի պողոտա 7/4 հասցեում բացել է վաճառքի եւ սպասարկման նոր կենտրոն։
Այն գործելու է երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 9:00-ից 20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-ից 19:00-ը` առանց ընդմիջումների։
Վաճառքի եւ սպասարկման նորաբաց կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային եւ ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր, պլանշետներ եւ այլ սարքավորումներ։
Մաշտոցի 7/4 հասցեում գտնվող սպասարկման սրահում օգոստոսի 1-ից 14-ը ներառյալ Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ եւ հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով եւ առավել մատչելի գնով։
«Մաշտոցի պողոտայում նոր սպասարկման կենտրոնի բացմամբ մենք շարունակում ենք ընդլայնել մեր ներկայությունը՝ բաժանորդներին ապահովելով անհատական եւ հարմարավետ սպասարկում։ Որպես հաճախորդամետ ընկերություն՝ մենք հոգ են տանում, որ մեր այցելուները այստեղ ոչ միայն պարզապես ծառայություն ստանան, այլ նաեւ զգան, որ նրանք իսկապես կարեւոր ու գնահատված են մեր համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ը Հայաստանում ունի վաճառքի եւ սպասարկման 75 կենտրոն, որից 23-ը՝ Երեւանում, այդ թվում նաեւ վերջերս Homplex Hyper Mall-ում բացված նոր կենտրոնը։