Google-ը Gemini-ում գործարկել է անվճար ուսուցման Guided Learning ռեժիմը, որը հարցեր է տալիս եւ օգնում է հասկանալ թեման։

Այն կարող է ոչ միայն պատասխանել, այլեւ թեմայի վերաբերյալ ուղղորդող հարցեր տալ կամ հաջորդաբար առաջադրանքներ ուղարկել չատ, բացատրություններին ավելացնել դիագրամներ, նկարներ եւ տեսանյութեր, ինչպես նաեւ կազմել «ինտերակտիվ վիկտորինա»։

Դուք կարող եք նաեւ մոդելին ուղարկել PDF ձեւաչափով դասագիրք եւ խնդրել, որ օգնի ձեզ հասկանալ թեման կոնկրետ էջում։

Google-ը նշում է, որ ռեժիմը մշակել է ուսուցիչների հետ համատեղ՝ «բազում տարիների հետազոտությունների հիման վրա»։ Այն հասանելի է Gemini-ի հավելվածում եւ վեբ տարբերակում՝ հարցումներ մուտքագրելու վահանակում։

OpenAI-ը ChatGPT-ում նմանատիպ Study ուսումնական ռեժիմ թողարկել էր հուլիսի 29-ին։