NVIDIA-ն ներկայացրել է արհեստական բանականության մոդելների, գրադարանների եւ այլ ենթակառուցվածքների հավաքածու՝ նախատեսված ռոբոտաշինության մշակողների համար։ 

Ամենանշանավոր նորույթը Cosmos Reason մոդելն է՝ 7 միլիարդ պարամետր ունեցող «մտածող» տեսա-լեզվային մոդել, որը նախատեսված է ֆիզիկական AI-ի եւ ռոբոտների կիրառությունների համար։

Գոյություն ունեցող Cosmos մոդելների շարքին միացել է նաեւ Cosmos Transfer-2 մոդելը, որը կարող է արագացնել սինթետիկ տվյալների ստեղծումը 3D սիմուլյացիոն տեսարաններից կամ տարածական կառավարման մուտքերից, ինչպես նաեւ Cosmos Transfer-ի թեթեւացված տարբերակը, որն առավել օպտիմիզացված է արագության համար։

SIGGRAPH համաժողովում հայտարարության ժամանակ NVIDIA-ն ընդգծել է, որ այս մոդելները նախատեսված են սինթետիկ տեքստերի, պատկերների եւ վիդեոների հավաքածուներ ստեղծելու համար, որոնք կօգտագործվեն ռոբոտների եւ AI գործակալների ուսուցման մեջ։

Nvidia-ի խոսքով՝ Cosmos Reason-ը ռոբոտներին եւ AI գործակալներին հնարավորություն է տալիս «մտածել» հիշողության եւ ֆիզիկայի ընկալման շնորհիվ, ինչը հնարավորություն է «ծառայել որպես պլանավորման մոդել՝ որոշելու, թե գործակալի հաջորդ քայլը որն է»։ Ընկերության հավաստմամբ, այն կարող է օգտագործվել տվյալների կուրացիայի, ռոբոտների պլանավորման եւ վիդեո անալիտիկայի համար։

Ընկերությունը ներկայացրել է նաեւ նոր նեյրոնային վերակառուցման գրադարաններ, որոնցից մեկը նախատեսված է 3D ռենդերինգի տեխնիկայի համար, որը ծրագրավորողներին թույլ է տալիս սենսորային տվյալների հիման վրա մոդելավորել իրական աշխարհը։ Այս ռենդերինգի հնարավորությունը ներառվում է նաեւ բաց կոդով CARLA սիմուլյատորի մեջ։ Բացի այդ, թարմացում է ստացել Omniverse ծրագրային մշակման փաթեթը։