Ucom-ը հայտնել է ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագիր ստանալու մասին։ 

Այս ձեռքբերումը վկայում է ընկերության հետեւողական քայլերի մասին՝ ուղղված օրինականության, էթիկայի եւ թափանցիկության սկզբունքներին համապատասխան գործելակերպի հաստատմանը։

ISO 37301:2021-ը միջազգային ստանդարտի առկայությունը հավաստում է, որ Ucom-ը համապատասխանում է ստանդարտով սահմանված Համապատասխանության կառավարման (Compliance) համակարգի պահանջներին, ինչը երաշխավորում է Ucom-ում իրավական եւ նորմատիվային խախտումների կանխման, ֆինանսական, հեղինակության եւ գործառնական ռիսկերի նվազեցման պատշաճ գործիքակազմի ներդրված լինելը, ինչպես նաեւ հանդիսանում է Ucom-ի թափանցիկ ու պատասխանատու գործունեության մշակույթի ձեւավորման ապացույց։ 

«Ucom-ում մենք կարեւորում ենք ոչ միայն նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, այլեւ՝ բարեվարքության եւ թափանցիկության բարձր չափանիշներին հավատարիմ մնալը։ ISO 37301:2021 հավաստագիրը հաստատում է մեր հանձնառությունը` մեր անձնակազմի եւ հաճախորդների համար ապահովելու միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան միջավայր», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Հավաստագիրը տրամադրվել է Quay Audit UK Ltd բրիտանական ընկերության կողմից, որը ստանդարտների եւ հավաստագրման ոլորտում աշխատում է 1995 թվականից: