Տեխնոլոգիական հսկա IBM-ը համագործակցում է AI հետազոտական լաբորատորիա Anthropic-ի հետ՝ իր ծրագրային ապահովման մեջ Claude մեծ լեզվային մոդելների ընտանիքը ներդնելու նպատակով։
Claude-ն առաջին անգամ ներդրվելու է IBM ընկերության ինտեգրված ծրագրավորման միջավայրում, որն արդեն հասանելի է սահմանափակ թվով հաճախորդների։
Բացի այդ, IBM-ը եւ Anthropic-ը համատեղ մշակել են ձեռնարկությունների համար ուղեցույց՝ ինչպես կառուցել, ներդնել եւ կառավարել ձեռնարկությունների համար AI գործակալներ։
Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվել։
Anthropic-ը վերջին շրջանում մեծ ակտիվություն է ցուցաբերում ձեռնարկությունների սեգմենտում։ 2024-ի սեպտեմբերին ընկերությունը թողարկել էր Claude Enterprise-ը, իսկ այս շաբաթ ընկերության մշակած Claude-ը կներդրվի խորհրդատվական հսկա Deloitte-ում, որն ունի գրեթե 500 հազար աշխատակից։
Menlo Ventures-ի կողմից 2025-ի հուլիսին իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձեռնարկությունները նախընտրում են Claude մոդելները, նույնիսկ OpenAI-ի մոդելներից առավել։ Բացի այդ, ըստ ուսումնասիրության, ձեռնարկությունների շրջանում OpenAI-ի մոդելների օգտագործումը 2023-ից ի վեր նվազում է։