Մեկ տարի առաջ մեկնարկած 5G ցանցի գործարկման արդյունքում Ucom-ը ապահովել է Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսի (91.2%) հասանելիությունը արագ եւ հուսալի շարժական ինտերնետին։ 

5G ցանցը հասանելի է 42 քաղաքում, տասնյակ համայնքներում, Հայաստանի հիմնական մայրուղիներում եւ սահմանային անցակետերում։

«Ucom-ի համար 5G-ն պարզապես տեխնոլոգիա չէ։ Դա ապագայի կապն է՝ կրթության, առողջապահության, բիզնեսի ու ստեղծարարության համար։ Մենք շարունակաբար արդիականացնում ենք ենթակառուցվածքները՝ ներդնելով նորագույն լուծումներ։ Սա նշանակում է բարձրորակ տեսազանգեր, մեծածավալ տվյալների արագ փոխանցում եւ լիարժեք մուտք նոր սերնդի խելացի ծառայությունների աշխարհ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: