Իլոն Մասկը գործարկել է Վիքիպեդիայի անալոգ Grokipedia-ն, որը շատ նման է եւ որոշ դեպքերում տեղեկատվություն է փոխառում Վիքիպեդիայից։
Սեփական տվյալների համաձայն՝ հանրագիտարանն ունի ավելի քան 885,000 հոդված։ Համեմատության համար, Business Insider-ի տվյալներով՝ Վիքիպեդիան ունի ավելի քան 7 միլիոն հոդված անգլերեն։
Գլխավոր էջում կա միայն որոնման դաշտ, որտեղ մուտքագրում եք ձեր հարցումը։ Տեքստի մուտքագրման ժամանակ ալգորին առաջարկում է հնարավոր որոնումներ։
Հաստատումից հետո կայքը կառաջարկի մի քանի հոդված։
Ի տարբերություն Վիքիպեդիայի՝ տեքստերում լուսանկարներ չկան։ Դուք չեք կարող կատարել ձեր խմբագրումները, բայց կարող եք տեսնել, թե արդյոք դրանք կատարվել են՝ առանց նշելու, թե ով է դրանք կատարել։
Տեղեկատվությունը ստեղծվում է նեյրոնային ցանցերի կողմից. ինչպես NYT-ն է հայտնում, այն հիմնված է նույն մոդելի վրա, որը սնուցում է Grok չատբոտը։ Հրատարակությունը նաեւ նշում է, որ կայքը խափանումներ ունի եւ պարունակում է սխալներ։
The Verge-ի փոխանցմամբ՝ հոդվածներում նշվում է, որ Grok-ը «ստուգել է դրանց ճշգրտությունը»։ Որոշ տեղեկություններ փոխառված են Վիքիպեդիայից. օրինակ՝ PlayStation 5-ի մասին հոդվածները նույնական են եւ՛ Վիքիպեդիայում, եւ՛ Grokipedia-ում։
Իլոն Մասկը Grokipedia-ի ստեղծման մասին հայտարարել է 2025 թվականի հոկտեմբերի սկզբին։