ChatGPT-ի որոշ օգտատերեր նկատել են, որ զրույցներում սկսել են հայտնվել երրորդ կողմի հավելվածների առաջարկներ, դրանք ընկալել են որպես չատբոտում գովազդներ։

OpenAI-ը հայտարարել է, որ ChatGPT-ի պատասխաններում անջատել է գովազդանման բլոկները, որոնք խրախուսում են օգտատերերին միանալ երրորդ կողմի հավելվածներին։

TechCrunch-ի փոխանցմամբ` ընկերության գլխավոր գիտնական Մարկ Չենը պատասխանել է X-ում այս հաղորդագրություններից մեկին` նշելով, որ ընկերությունը ուսումնասիրում է օգտատերերին ավելի մեծ վերահսկողություն տալու եղանակներ, օրինակ՝ օգտատերերին թույլատրել անջատել առաջարկությունները։

«Ես համաձայն եմ, որ գովազդի նմանվող ամեն ինչի պետք է զգուշորեն վարվել», - նշել է Չենը։ OpenAI-ի այլ աշխատակիցներ պնդում են, որ հավելվածների առաջարկությունները գովազդներ չեն։ ChatGPT-ի ղեկավար Նիք Թուրլին նույնիսկ հայտարարել է, որ չատբոտում գովազդներ չեն փորձարկվում եւ որ բոլոր էկրանի նկարները կեղծ են կամ էլ գովազդ չեն։