TeamPay-ը շարունակում է ներդնել նորարարական եւ վստահելի թվային լուծումներ՝ նպաստելով ֆինանսական ծառայությունների զարգացմանն ու հասանելիությանը Հայաստանում։
Ընկերությունը շուկայի առաջին էլեկտրոնային դրամապանակն է, որն իր համակարգում ինտեգրել է imID-ի միջոցով նույնականացման գործընթացը՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան, պարզ եւ անվտանգ փորձառություն իր օգտատերերի համար:
imID-ով նույնականացման ներդրումը հնարավորություն է տալիս օգտատերերին նույնականացվել միայն բջջային հեռախոսահամարի եւ մեկ PIN-կոդի միջոցով՝ միաժամանակ ազատվելով մի քանի քայլից եւ հավելյալ տվյալների մուտքագրման անհրաժեշտությունից։
Այսպիսով, օգտատերերը կարող են մեկ քայլով՝ առանց սելֆիի եւ հավելյալ տվյալների մուտքագրման, անցնել արագ եւ անվտանգ նույնականացում:
«TeamPay-ի եւ imID-ի համագործակցությունը ոչ միայն երկու ընկերությունների միջեւ համագործակցություն է, այլեւ երկար ճանապարհի տրամաբանական շարունակություն։ Ուրախ ենք, որ Հայաստանում էլեկտրոնային դրամապանակների շարքում առաջինն ենք ներդնում այսկերպ նույնականացման հնարավորությունը՝ մեր օգտատերերին առաջարկելով ժամանակակից, վստահելի եւ օգտագործման համար հեշտ լուծում»,- ասել է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
Այս համագործակցությամբ TeamPay-ն իր հերթական քայլն է կատարում դեպի թվային ֆինանսական միջավայրի ձեւավորում, որտեղ օգտատիրոջ անվտանգությունն ու հարմարավետությունը համահունչ են նորագույն տեխնոլոգիաներին։