14:24 | 04.02.26 | Նորություններ | 138
Հայ հիմնադիրներով DeepSat-ը հայտարարել է ԱՄՆ Հրթիռային պաշտպանության գործակալության հետ 151 մլրդ արժողությամբ պայմանագիր կնքելու մասին։
Պայմանագիրը ներառում է առաքելությունների լայն շրջանակ եւ նախատեսված է արագորեն ապահովելու նորարարական, կայուն հնարավորությունների մատակարարում, որոնք ուժեղացնում են պաշտպանությունը եւ աջակցում ԱՄՆ ազգային անվտանգության նպատակներին:
Որպես գլխավոր կապալառու՝ DeepSat-ը կօգտագործի իր փորձառությունը առաջադեմ իրական ժամանակի տիեզերական համակարգերի, ուղեծրում գործող AI-ի եւ ինտեգրված պաշտպանական լուծումների ոլորտներում՝ աջակցելու Հրթիռային պաշտպանության գործակալության օպերացիոն կարիքներին։
«SHIELD IDIQ պայմանագրի շրջանակում որպես գլխավոր կապալառու ընտրվելը DeepSat-ի համար նշանակալի է։ Այն արտացոլում է մեր տեխնոլոգիայի ուժը, մեր առաքելությանը միտված մոտեցումը եւ հանձնառությունը՝ ապահովելու կայուն, հաջորդ սերնդի հնարավորություններ, որոնք աջակցում մեր պաշտպանական գործընկերներին»,- նշել է DeepSat-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ներսես Օհանյանը։