OpenAI-ը թողարկել է GPT-5.3-Codex-Spark-ի նախնական տարբերակը, որն ընկերության առաջին մոդելն է՝ հարմարեցված է իրական ժամանակի կոդավորմանը։
GPT-5.3-Codex-Spark-ի հետազոտական նախնական տարբերակը գործում է ամերիկյան Cerebras ընկերության Wafer Scale Engine 3 արհեստական բանականության արագացուցիչների վրա։ 2026 թվականի հունվարին OpenAI-ը Cerebras-ի հետ կնքել էր երեք տարվա 10 միլիարդ դոլարի պայմանագիր։
Մոդելն աշխատում է միայն տեքստի հետ։ Համատեքստային պատուհանը պարունակում է 128,000 տոկեն։ GPT-5.3-Codex-Spark-ը կարող է դադարեցվել արձագանքի կեսից, այդ թվում՝ առաջադրանքը փոխելու համար։
Այն ավտոմատ կերպով չի իրականացնում թեստեր՝ միայն պահանջի դեպքում։
GPT-5.3-Codex-Spark-ը հասանելի է Codex, CLI եւ VS Cod-ում, բայց առայժմ միայն ChatGPT Pro բաժանորդների համար՝ ամսական 200 դոլարով։