ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Plug and Play միջազգային աքսելերատորը հրավիրում են մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 13:00-ին, ISTC ինովացիոն կենտրոնում:

Սա հնարավորություն է՝

•    բացահայտելու նախարարության եւ գործընկեր-կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական ծրագրերը,
•    տեղեկանալու տեխնոլոգիական եւ նորարարական ծրագրերում ընդգրկվելու հնարավորություններին,
•    ուղիղ կապ հաստատելու պատասխանատուների հետ,
•    ստանալու ձեր հարցերի պատասխանները,
•    ծանոթանալու հայաստանյան բուհերը ներկայացնող երիտասարդների հետ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչեւ մարտի 3-ը՝ այստեղ։