Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է DeepSat-ում ներդրում կատարելու մասին։  

DeepSat-ը հայ-ամերիկյան տիեզերական ստարտափ է, որը մշակում է արհեստական բանականությամբ (AI) հագեցած արբանյակային համաստեղություն Երկրագնդի շատ ցածր ուղեծրում (VLEO)՝ իրական ժամանակում մոնիտորինգի համար։ 

«AICA-ի համար սա նոր դարաշրջանի սկիզբ է՝ բացելով դռներ ավելի կառուցվածքային եւ արագ զարգացող ներդրումային հնարավորությունների համար մեր հրեշտակների հետ միասին»,- նշվում է AICA-ի տարածած հայտարարությունում։