13:36 | 09.04.26 | Նորություններ | 787

Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն

Ucom-ը ներկայացնում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայությունը՝ բիզնեսների համար ստեղծելով անվտանգ եւ բարձր արդյունավետությամբ սերվերային միջավայր՝ առանց ֆիզիկական ենթակառուցվածքներում ներդրման անհրաժեշտության։

Այսօր բիզնեսի հաջողության գործոններից է նաեւ ՏՏ ենթակառուցվածքների արագությունը, ճկունությունը եւ հուսալիությունը, իսկ VPS լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ոչ միայն կառավարել կայքերը, ծրագրերը եւ տվյալները, այլեւ արագ հարմարվել զարգացող միջավայրին՝ պահպանելով աշխատանքի կայունությունն ու շարունակականությունը։

«Ucom-ում մենք տեսնում ենք, որ բիզնես ընկերությունները կարիք ունեն ոչ միայն կապի, այլ՝ ամբողջական թվային միջավայրի, որտեղ կարող են զարգացնել իրենց ծառայությունները։ Ամպային լուծումներն այդ միջավայրի կարեւոր բաղադրիչներից են, որոնք  հնարավորություն են տալիս ընկերություններին ունենալ հուսալի տեխնոլոգիական հիմք եւ ենթակառուցվածքներ՝ առավել արդյունավետ աշխատանքի համար», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծառայությունը միտված է բիզնեսների առօրյա տեխնոլոգիական մարտահրավերների լուծմանը՝ առանց մեծ սկզբնական ներդրումների: Միաժամանակ VPS-ը դառնում է գործիք, որով բիզնեսները կարող են ապահովել իրենց թվային հարթակների անխափան աշխատանքը՝ անգամ բարձր բեռնվածության պայմաններում, արագ գործարկել նոր ծառայություններ եւ նախագծեր, բարձր արդյունավետությամբ ներդնել եւ կառավարել բիզնես ծրագրեր, ապահովել տվյալների անվտանգ պահպանում եւ մշակում, կազմակերպել հեռավար աշխատանք՝ առանց սահմանափակումների, օպտիմալացնել ՏՏ ծախսերը`բիզնեսի աճին զուգահեռ։ 

Այս լուծումը հատկապես կարեւոր է այն կազմակերպությունների համար, որոնք պլանավորում են անցնել թվայնացման՝ առանց ժամանակատար եւ ծախսատար ենթակառուցվածքային ներդրումների։ Ucom-ի VPS ծառայությունը համադրում է արագ տեղակայումը, բարձր հասանելիությունը եւ տվյալների պաշտպանությունը՝ դառնալով բիզնեսների համար վստահելի հիմք թվային աճի եւ նորարարության համար։ 

Մանրամասները հասանելի են այստեղ։