11:12 | 24.07.26 | Նորություններ | 675

Instagram-ը կարգելափակի Meta ակնոցով գաղտնի նկարահանված վիդեոները

Instagram-ը կարգելափակի Meta խելացի ակնոցներով գաղտնի նկարահանված տեսանյութերը։

Ընկերությունը չի նշել, թե ինչպես են կիրառվում կանոնները կամ ինչն է համարվում խախտում։

Business Insider-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Ադամ Մոսերին։ Նա ասել է, որ արգելքը կներառի այնպիսի բովանդակություն, որը «նվաստացնում եւ շահագործում է մարդկանց»։ 

Մոսերին նշել է, որ Instagram-ը չի ցանկանում, որ օգտատերերը գաղտնի նկարահանեն ուրիշներին, վիրավորեն նրանց, ապա նման բովանդակություն հրապարակեն սոցիալական ցանցերում։

Անհայտ է, թե քանի տեսանյութ է հեռացվել նոր քաղաքականության համաձայն։ Այնուամենայնիվ, Business Insider-ը պարզել է, որ սոցիալական ցանցը արգելափակել է փիքափի երկու խոշոր հաշիվ, որոնք ունեն մեկ միլիոնից ավելի հետեւորդ։ Meta-ն հաստատել է, որ դրանք անջատվել են նոր կանոնները խախտելու համար։

Meta ակնոցներն ունեն ցուցիչ լույս, որը վառվում է տեսանյութ նկարահանելիս, բայց օգտատերերը գտել են այն անջատելու եղանակներ։ Դրա դեմ պայքարելու համար ընկերությունը սկսել է անջատել տեսախցիկը, եթե ցուցիչը անջատված է կամ վնասված։