12:39 | 14.08.26 | Նորություններ | 72

«Մասսայական ուսուցում» ծրագրի դասընթացների մասնակցության մանրամասները

Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում կիրականացնեն թվային գրագիտության եւ նոր տեխնոլոգիական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։ 

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի բնակչության տարբեր խմբերի շրջանում թվային եւ արհեստական բանականության (ԱԲ) գրագիտության, կիբեռանվտանգության եւ նոր տեխնոլոգիաների կիրառման հմտությունների զարգացմանն ու տարածմանը՝ ապահովելով դրանց հասանելիությունն ու կիրառական ուսուցումը։

Դասընթացներին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները՝ հաշվի առնելով իրենց բնակավայրը եւ տվյալ դասընթացի համար սահմանված թիրախային խմբին համապատասխանությունը։ Յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված է դիմելու առանձին վերջնաժամկետ։

Հետաքրքրված անձինք կարող են ծանոթանալ դասընթացների անցկացման մանրամասներին եւ մինչեւ սահմանված ժամկետը լրացնել մասնակցության հայտը։

Դասընթացների մանրամասները՝

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

Քաղաք եւ անցկացման վայր․

•    Վանաձոր - Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն,
•    Գյումրի - Գյումրու տեխնոլոգիական կենտրոն,
•    Սիսիան -Սիսիանի լաբորատորիա,
•    Ագարակ -Ագարակի լաբորատորիա,
•    Երեւան - Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն։

Թիրախային խմբեր․

•    15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ,
•    18-29 տարեկան երիտասարդներ,
•    30-40 տարեկան կանայք,
•    Պետական եւ համայնքային ծառայողներ
•    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 23։

Գրանցվել այստեղ։ 

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ 

Մարզ/քաղաք․

•    Երեւան,
•    Արարատի մարզ,
•    Արմավիրի մարզ,
•    Արագածոտնի մարզ,
•    Կոտայքի մարզ,
•    Վայոց ձորի մարզ։

Թիրախային խմբեր

•    15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ,
•    18-29 տարեկան երիտասարդներ։

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 30։

Գրանցվել այստեղ։

«Ինովացիոն կենտրոն» հիմնադրամ

Քաղաք եւ անցկացման վայր․

•    Երեւան - Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն,
•    Եղեգնաձոր - Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ,
•    Հրազդան - Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ։

Թիրախային խմբեր․

•    15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ`Հրազդանում եւ Եղեգնաձորում, 
•    18-29 տարեկան երիտասարդներ,
•    30-40 տարեկան կանայք՝ Հրազդանում եւ Եղեգնաձորում,
•    Պետական եւ համայնքային ծառայողներ՝ Հրազդանում եւ Եղեգնաձորում,
•    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 20։

Գրանցվել այստեղ։ 

Նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն

Մարզ/քաղաք․

•    Գորիս - Սյունիքի մարզ,
•    Օշական/Աշտարակ - Արագածոտնի մարզ,
•    Դիլիջան - Տավուշի մարզ,
•    Արմավիր/Վաղարշապատ - Արմավիրի մարզ,
•    Գավառ - Գեղարքունիքի մարզ,
•    Երեւան։

Թիրախային խմբեր․

•    15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ՝ Արագածոտնի, Տավուշի եւ Արմավիրի մարզերում,
•    18-29 տարեկան երիտասարդներ,
•    30-40 տարեկան կանայք՝ Սյունիքի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում,
•    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք՝ Սյունիքի, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում,
•    Սոցիալական եւ ընտանեկան նպաստառուներ՝ Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում։

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25։

Գրանցվել այստեղ։ 

Տեխնոլոգիական կրթության հիմնադրամ

Քաղաք․

•    Մեղրի,
•    Կապան,
•    Եղեգնաձոր,
•    Նոյեմբերյան,
•    Վարդենիս,
•    Ճամբարակ,
•    Կողբ,
•    Ալավերդի։

Թիրախային խմբեր․

•    15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ,
•    18-29 տարեկան երիտասարդներ,
•    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք՝ առաջնահերթություն տալով աշխատանք չունեցող դիմորդներին։

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 25։

Գրանցվել այստեղ։

«8.18 Քոնսալթինգ»

Մարզ․

•    Լոռու մարզ,
•    Տավուշի մարզ,
•    Սյունիքի մարզ,
•    Կոտայքի մարզ։

Թիրախային խմբեր․

•    15-17 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ,
•    18-29 տարեկան երիտասարդներ,
•    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 15

Գրանցվել այստեղ։

«Մասսայական ուսուցում» ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում՝ ՄԱԶԾ-ի «NEST հմտությունների եւ տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո։