11:14 | 18.08.26 | Նորություններ | 100

Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը ներկայացնում է «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկը՝ հնարավորություն տալով հատուկ պայմաններով եւ լրացուցիչ առավելություններով ձեռք բերել նոր Samsung Galaxy A27 5G սմարթֆոնը։ 

Մինչեւ հոկտեմբերի 10-ը Ucom-ից Samsung Galaxy A27 ձեռք բերող բաժանորդները կստանան նաեւ Samsung Galaxy Buds Core բրենդային ականջակալ, ինչպես նաեւ Level Up+ 3000 սակագնային պլանով գեղեցիկ հեռախոսահամար՝ 2 ամիս անվճար։

Samsung Galaxy A27-ը համատեղում է ժամանակակից դիզայնը, 5G կապի հնարավորությունը եւ առօրյա օգտագործման համար պահանջված տեխնիկական բնութագրերը։ Սմարթֆոնն ունի 6.7 դյույմանոց Super AMOLED էկրան, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, 5000 մԱժ մարտկոց եւ AI գործառույթներ։ Այն հասանելի է 6ԳԲ / 128ԳԲ եւ 8ԳԲ / 256ԳԲ հիշողության տարբերակներով՝ բաց վարդագույն, սեւ եւ կապույտ գույներով։

«Նոր ուսումնական տարին նոր նպատակների ու հնարավորությունների շրջան է, եւ մեզ համար կարեւոր է այդ փուլում մեր բաժանորդների կողքին լինել՝ ժամանակակից տեխնոլոգիաները դարձնելով առավել հասանելի։ Ucom-ում մենք շարունակաբար ձեւավորում ենք առաջարկներ, որոնք համադրում են նորարարական լուծումները, հարմար պայմաններն ու իրական արժեքը՝ օգնելով մարդկանց ավելի արդյունավետ օգտվել թվային հնարավորություններից ուսման, աշխատանքի, հաղորդակցության եւ առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր սմարթֆոնը նախատեսված է հատկապես նրանց համար, ովքեր մեկ սարքում փնտրում են ուսման, շփման, ժամանցի եւ ամենօրյա գործերի համար անհրաժեշտ հնարավորությունների լավ համադրություն։ Մեծ ու որակյալ էկրանը հարմար է տեսանյութեր եւ ուսումնական նյութեր դիտելու համար, 50 ՄՊ տեսախցիկը՝ լուսանկարներ ու տեսանյութեր ստեղծելու, իսկ տարողունակ մարտկոցը՝ սմարթֆոնն օրվա ընթացքում ակտիվ օգտագործելու համար։ 5G եւ AI հնարավորությունները լրացնում են ժամանակակից օգտատիրոջ համար անհրաժեշտ ֆունկցիոնալությունը։

Առաջարկի շրջանակում Samsung Galaxy A27-ի 6 ԳԲ / 128 ԳԲ եւ 8 ԳԲ / 256 ԳԲ տարբերակները հասանելի են համապատասխանաբար 122 900 եւ 141 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ՝ սկսած 2560 դրամից, 0%-0%-0% պայմանով առաջին 8 ամիսների համար։

Samsung Galaxy Buds Core բրենդային ականջակալը լրացնում է առաջարկը՝ սմարթֆոնն առավել հարմար դարձնելով երաժշտություն լսելու, տեսանյութեր դիտելու, առցանց դասերին միանալու կամ զանգեր կատարելու համար։ Իսկ Level Up+ 3000 սակագնային պլանով գեղեցիկ հեռախոսահամարը հնարավորություն է տալիս նոր սմարթֆոնն անմիջապես օգտագործել Ucom-ի կապի ծառայություններով՝ առաջին 2 ամիսն անվճար։

«Վերադարձ դպրոց 2026»  առաջարկը գործում է 2026 թվականի օգոստոսի 10-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում եւ առցանց խանութում։