Երեւան: Մեդիամաքս: Orange Armenia-ն հայտարարել է ռոումինգի մուտքային զանգերի հատուկ սակագնի մասին ամառային հանգիստը Վրաստանում և Թուրքիայում անցկացնողների համար:

Մինչև սեպտեմբերի 15-ը Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ, որն ընկերության հավաստմամբ, լավագույն գնային առաջարկն է շուկայում:

Սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը մեկնելուց առաջ` հավաքելով *121#: