Հաջորդ շաբաթ կկայանա WWDC առցանց կոնֆերանսը, որի ընթացքում տարբեր աղբյուրների պնդմամբ, Apple-ի միանգամից երկու առանցքային պրոդուկտներ անվանափոխության կենթարկվեն:

Նշվում է, որ Apple-ը պլանավորում է iOS համակարգը վերանվանել iPhone OS, իսկ iPhone-ը՝ Apple Phone։ Այս մասին գրել է նաեւ Apple-ի պրոդուկտների մասին գրող բլոգեր Ջոն Պրոսսերը։

Apple-ի 31-րդ WWDC կոնֆերանսը կմեկնարկի հունիսի 22-ին։ Այն այս տարի կանցկացվի օնլայն տիրույթում, ինչի շնորհիվ բաց կլինի միլիոնավոր մարդկանց համար՝ ամբողջ աշխարհում։