Armenian Code Academy-ն, տոնելով 10-ամյակը, նվիրում է 1000 հատ 100% կրթաթոշակ բոլոր նրանց, ովքեր ուզում են մասնակցել ACA-ի դասընթացներին, սկսել իրենց ճանապարհը տեխնոլոգիական ոլորտում։

Կրթաթոշակները տրամադրվում է ամենապահանջված տեխնիկական եւ ոչ տեխնոլոգիական դասընթացների համար.

•    Python-ի հիմունքներ,
•    Տվյալագիտության եւ մեքենայական ուսուցման հիմունքներ,
•    IT Project Management,
•    C#,
•    Product Management,
•    Data Analytics,
•    Digital Marketing,
•    Graphic Design։

Կրթաթոշակներից օգտվել կարող են բոլորը։ Դրանք կտրամադրվեն լավագույն դիմորդներին՝ ըստ ընդունելության քննության եւ հարցազրույցի արդյունքների (Կրթաթոշակի չափը կաճի մինչեւ 100%` կախված քննության արդյունքից)։

Դիմել կարող եք այստեղ։

Սկսած 2015 թվականից՝ ACA-ը կազմակերպում եւ անցկացնում է տեխնոլոգիական ոլորտի կրթական բազմաբնույթ ծրագրեր ու դասընթացներ, եւ այսօր արդեն ունի 17.000+ շրջանավարտ, 100+ գործընկեր կազմակերպություն, 300+ դասախոս։