ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ:
«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի, ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 200 միլիոն դրամ է, այն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջեւ՝ յուրաքանչյուրին մինչեւ 5 միլիոն դրամ:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել այստեղ մինչեւ հունիսի 16-ը www.armeps.am համակարգի միջոցով:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են այստեղ: