11:49 | 09.06.25 | Նորություններ | 971

Ցե-Կվադրատի Սոցիալական ֆոնդն ընդունում է հայտեր ստարտափներից

Ցե-Կվադրատ Ամպեգայի «Սոցիալական ներդրումային ֆոնդը» ընդունում է հայտեր Հայաստանի վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներից։

Համապատասխան ընկերությունները կարող են ստանալ մինչեւ 40 միլիոն դրամի ֆինանսավորում կամ SAFE ներդրում: Ստարտափները պետք է ունենան չափելի սոցիալական ազդեցություն (կանաչ տեխնոլոգիաներ, կրթական, առողջապահական տեխնոլոգիաներ եւ այլն):

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 20-ն է։ Հայտերը ներկայացնել հնարավոր է այստեղ։