10:40 | 04.08.25 | Նորություններ | 91
Team Telecom Armenia-ն դարձել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգի 5G պաշտոնական գործընկերը եւ հայտարարել 5G ցանցի գործարկման մասին արդեն նաեւ Երեւանի կենտրոնում։
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Team-ի հազարավոր բաժանորդները նորագույն ցանցի շնորհիվ կարողացան վայելել համերգը՝ զգալով խաղից դուրս արագությունը: Ընկերության 5G ցանցն արդեն հասանելի է Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում, Կենտրոն վարչական շրջանում ցանցի գործարկումից հետո այն հասանելի կդառնա Երեւանի տարածքի 47%-ում:
Նորագույն ցանցի կառուցումն իրականացվում է համաշխարհային տեխնոլոգիական հսկա Ericsson ընկերության գերժամանակակից սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրմամբ։ Team Telecom Armenia-ն այս տարի ռազմավարական համագործակցության հուշագիր էր ստորագրել առաջատար արտադրողի հետ։
«Մենք ակտիվորեն վերազինում ենք բջջային ցանցն ու ներդնում նոր տեխնոլոգիաներ ամբողջ Հայաստանում։ Շարունակական աշխատանքների արդյունքում մայրաքաղաքի տարածքի արդեն գրեթե կեսում ապահովել ենք 5G ցանցի հասանելիություն՝ հնարավորություն տալով բաժանորդներին օգտվել բջջային ամենաարդիական տեխնոլոգիաներից, դրանով իսկ նպաստելով մեր երկրի թվային միջավայրի դինամիկ զարգացմանը»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Երեւանում 5G ցանցի գործարկման աշխատանքներին զուգահեռ բջջային ցանցի արդիականացումը շարունակվում է ՀՀ մարզերում եւ միջպետական ճանապարհներին: