Հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային եւ արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարեւորությունն ու ռազմավարական ուղիները։

Հոդվածում Մխիթար Հայրապետյանը ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ ընդունելիս առաջնայինը պետք է լինի ոչ թե առկա ռեսուրսների գնահատումը, այլ այն, թե որքանով է երկիրն ունակ ստեղծել անհրաժեշտ հիմքեր՝ կայուն տեխնոլոգիական զարգացման համար։

Այս համատեքստում Հայաստանը ներկայացվում է երկիր, որն այսօր գուցե չունի ժառանգական արտադրական հզորություններ (legacy foundries), սակայն ունի հուսալի ատոմային էներգիա, ռազմավարական հանքային պաշարների հասանելիություն եւ խոր արմատներով հարուստ ինժեներական ավանդույթներ։ Նախարարի համոզմամբ՝ հենց այս բաղադրիչներն են, որ ստեղծում են ապագայի վրա հիմնված վստահելի հիմք՝ տեխնոհամակարգերի զարգացման համար։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ NVIDIA եւ Firebird ընկերությունների կողմից Հայաստանում հայտարարած 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին, որը, նախարարի խոսքով, վկայում է, թե ինչպես են տեխնոլոգիական ոլորտի առաջատարները վստահություն ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ որպես ապագայի տեխնոհաբ։

Հոդվածն ամբողջությամբ ընթերցել հնարավոր է այստեղ՝ How To Enter Emerging Semiconductor Hubs Strategically։