15:22 | 06.08.25 | Նորություններ | 87

OpenAI-ը ներկայացրել է gpt-oss բաց լեզվական մոդելներ

OpenAI-ը ներկայացրել է gpt-oss կոչվող լեզվային մոդելների նոր շարք, որոնք թույլատրվում է փոփոխել ու օգտագործել կոմերցիոն նպատակով։ 

Մոդելները հասանելի են Hugging Face հարթակում՝ Apache 2.0 լիցենզիայի ներքո, հայտնում է The Verge։

Ներկայացվել է երկու տարբերակ`

•    gpt-oss-120b՝ 120 միլիարդ պարամետր` 5,1 միլիարդ ակտիվով,
•    gpt-oss-20b՝ 20 միլիարդ պարամետր` 3,6 միլիարդ ակտիվով։

TechCrunch-ն ընդգծում է, որ սա OpenAI-ի առաջին «բաց» լեզվական մոդելների թողարկումն է GPT-2-ից հետո, որը թողարկվել էր ավելի քան հինգ տարի առաջ։ Հասանելի են նաեւ նոր մոդելների դեմո տարբերակները մշակողների համար։

Ըստ OpenAI-ի՝ gpt-oss-120b-ը հիմնականում գրեթե համեմատելի է o4-mini մոդելի հետ եւ կարող է գործարկել միայն մեկ գրաֆիկական պրոցեսորի վրա՝ 80 ԳԲ հիշողությամբ, իսկ gpt-oss-20b-ը համեմատելի է o3-mini-ի հետ եւ օգտագործում է ընդամենը 16 ԳԲ հիշողություն։

OpenAI-ի տարբեր լեզվային մոդելներ փորձարկվել են հատուկ մշակված թեստի՝ «Մարդկության վերջին քննության» շրջանակում, որի նպատակը ԱԲ-ի ակադեմիական կարողությունների եւ բանականության մակարդակի գնահատումն է։ Թեստը ներառում է հարցեր տարբեր ոլորտներից՝ փիլիսոփայություն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, պատմություն, համակարգչային գիտություն եւ այլն OpenAI-ի տարբեր լեզվային մոդելներ փորձարկվել են հատուկ մշակված թեստի՝ «Մարդկության վերջին քննության» շրջանակում, որի նպատակը ԱԲ-ի ակադեմիական կարողությունների եւ բանականության մակարդակի գնահատումն է։ Թեստը ներառում է հարցեր տարբեր ոլորտներից՝ փիլիսոփայություն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, պատմություն, համակարգչային գիտություն եւ այլն
photo © OpenAI


OpenAI-ի տարբեր լեզվային մոդելներ փորձարկվել են հատուկ մշակված թեստի՝ «Մարդկության վերջին քննության» շրջանակում, որի նպատակը ԱԲ-ի ակադեմիական կարողությունների եւ բանականության մակարդակի գնահատումն է։ Թեստը ներառում է հարցեր տարբեր ոլորտներից՝ փիլիսոփայություն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, պատմություն, համակարգչային գիտություն եւ այլն։

OpenAI մոդելների արձագանքի ճշգրտության համեմատությունը «կանոնիկ չափորոշիչներում» OpenAI մոդելների արձագանքի ճշգրտության համեմատությունը «կանոնիկ չափորոշիչներում»
photo © OpenAI


OpenAI մոդելների արձագանքի ճշգրտության համեմատությունը «կանոնիկ չափորոշիչներում»։