Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած AI-ի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը վաստակել է 1-ին բրոնզե մեդալը։ 

Էվրիկա եւ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցներից 4 «ԱԲ սերունդ»-ի աշակերտ՝ Արամը, Դավիթը, Վահեն եւ Սերյոժան, մրցում են աշխարհի լավագույն ուղեղների հետ։

Ավագ դպրոցականների համար օլիմպիադայի անհատական մրցույթում Վանաձորի Էվրիկա դպրոցի աշակերտ Արամ Ամիրխանյանը հրաշալի արդյունք է ցույց տվել եւ նվաճել Հայաստանի առաջին մեդալն աշխարհի ավելի քան 60 երկրի 284 մասնակցի հետ պայքարում։ 

Թիմային պայքարում նրանք զբաղեցրել են 16-րդ հորիզոնականն` առաջ անցնելով ավելի քան 80 թիմից։ Թիմի ղեկավարը Տիգրան Իշխանյանն է։