Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը հայտարարել է դպրոցականների եւ ուսանողների համար հատուկ առաջարկի մասին։
«Շատ առավելություններ, մեկ սմարթֆոն» առաջարկի շնորհիվ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 30-ը Ucom սպասարկման եւ վաճառքի կենտրոններից, ինչպես նաեւ առցանց, հնարավոր կլինի լավագույն պայմաններով ձեռք բերել HONOR 400 Lite 5G նոր սերնդի սմարթֆոնը։
Միայն Ucom-ում հատուկ առաջարկի շրջանակում HONOR 400 Lite 5G սմարթֆոնի գնորդները կստանան HONOR Choice 2i բրենդային խելացի ժամացույց եւ 2 ամիս անվճար Level Up+ 3000 փաթեթով գեղեցիկ հեռախոսահամար՝ ամսական սկսած ընդամենը 2290 դրամից։
Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ 109 900 դրամով, այնպես էլ ապառիկի հատուկ պայմաններով՝ առաջին 8 ամսվա համար 0% կանխավճարով, սպասարկման վճարով եւ տոկոսադրույքով։
«Ուսումնական տարվա մեկնարկը մեծ իրադարձություն է ամեն ընտանիքի համար: Ծնողները միշտ ձգտում են լավագույնն ապահովել ուսման մեջ իրենց զավակների հաջողության համար, լինի նա դպրոցական, թե՝ ուսանող։ Մենք Ucom-ում հասկանում ենք այդ ձգտումը, եւ մեր հոգատարությունն ընդգծելու համար պատրաստել ենք կրթությունն ու տեխնոլոգիաները միավորող հատուկ առաջարկ։ Վերջին սերնդի այս սմարթֆոնը երիտասարդների համար հասանելի դարձնելով՝ նրանց հնարավորություն ենք տալիս ստանալ ոչ միայն ցանկալի, այլեւ` իրապես օգտակար նվեր՝ շփվելու, սովորելու եւ զարգանալու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
HONOR 400 Lite 5G նոր սերնդի տեխնիկապես հզոր սմարթֆոնն ունի 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 5230 մԱժ մարտկոց, 8+8 ԳԲ օպերատիվ հիշողություն, 256 ԳԲ հիշողություն եւ 6․7 դյույմ AMOLED էկրան։