Telegram-ը ներկայացրել է թարմացում, որի հիմնական նորամուծություններից մեկը պրոֆիլին երաժշտություն ավելացնելու հնարավորությունն է՝ անմիջապես մեդիա նվագարկիչից:
Յուրաքանչյուր ավելացված երգ ավտոմատ կերպով հայտնվում է հատուկ փլեյլիստում, որտեղ ցուցադրվում են նաեւ նախկինում ընտրված բոլոր երգերը։
Պրոֆիլի կարգավորումների մեջ այժմ հնարավոր է ընտրել այն ներդիրը, որը կբացվի առաջինը՝ օրինակ՝ նվերների հավաքածուն կամ պահպանված պատմությունները։ Իսկ Android-ի օգտատերերը ստացել են նոր դիզայն՝ սքրոլինգի անիմացիաներով, որոնք նախկինում հասանելի էին միայն iOS-ում։