OpenAI-ը ներկայացրել է ChatGPT-ում սպասվող ծնողական վերահսկողության գործառույթի մասին։ 

Ընկերությունը պատասխանել է «ChatGPT-ի պատճառով» ինքնասպանություն գործած դեռահասի ծնողների կողմից ներկայացված դատական հայցին։

OpenAI-ը հայտարարել է, որ մինչեւ 2025 թվականի սեպտեմբերը կներդնի 13 տարեկանից բարձր դեռահասների` չատբոտի հետ նամակագրությունը վերահսկելու գործառույթներ։

Ծնողները կկարողանան իրենց հաշիվը կապել երեխայի հաշվի հետ էլեկտրոնային փոստի հրավերի միջոցով, կառավարել ChatGPT-ի պատասխանի ոճը տարիքին համապատասխան ռեժիմներով եւ միացնել կամ անջատել «հիշողությունը» եւ զրույցի պատմությունը։

Այն նաեւ կուղարկի ծանուցումներ ծնողներին, եթե համակարգը որոշի, որ դեռահասը «սուր ճգնաժամ» է ապրում։

2025 թվականի օգոստոսին ընկերությունը հայտարարել է, որ կուսումնասիրի այնպիսի տարբերակներ, որոնք թույլ կտան ChatGPT-ին ուղարկել հաղորդագրություններ կամ զանգահարել պահպանված կոնտակտներին, եթե օգտատերը վտանգի մեջ է։

OpenAI-ը նաեւ նախատեսում է կարգավորել մոդելների միջեւ փոփոխությունները՝ հարցումներն ավելի «առաջադեմ» GPT-5-Thinking-ին փոխանցելու համար, եթե համակարգը հայտնաբերի «սուր» սթրեսի նշաններ։ Ընկերության թեստերի համաձայն՝ «մտածող» մոդելներն ավելի լավ են հաղթահարում «զգայուն» թեմաները։

Թարմացումը կարող է հայտնվել ChatGPT-ում հաջորդ 120 օրվա ընթացքում։ Ընկերությունը համագործակցում է հոգեբանների, մանկաբույժների եւ այլ մասնագետների հետ։

2025 թվականի օգոստոսի 26-ին ինքնասպանություն գործած 16-ամյա Ադամ Ռեյնի ծնողները դատական հայց են ներկայացրել OpenAI-ի դեմ։ Դեռահասը ChatGPT-ի հետ կիսվել է անհանգիստ մտքերով եւ հարցրել ինքնասպանություն գործելու եղանակների մասին։ Հայցվորները կարծում են, որ չատբոտը «չի գործարկել արտակարգ իրավիճակների արձանագրություն», այլ, հակառակը, առաջարկել է տարբերակներ։

Օգոստոսի վերջին Yahoo-ի նախկին ավագ մարքեթինգի մենեջեր Էրիկ Սոլբերգը սպանել է մորը եւ ինքնասպան եղել։ Նա մի քանի ամիս շփվել է ChatGPT-ի հետ, ինչը ամրապնդել է նրա պարանոիդ մտքերը։ OpenAI-ը արձագանքել է գործին՝ ասելով, որ կշարունակի բարելավել այն, թե ինչպես են մոդելները ճանաչում հոգեկան հիվանդության նշանները։

2024 թվականի հոկտեմբերին Character AI-ին դատի են տվել դեռահասի ինքնասպանության համար, որը ծառայության մեջ անընդհատ շփվել է AI կերպար Դեյներիս Թարգարիենի հետ։ Մեկ այլ դատական հայցում ծնողները կցել են էկրանի լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես է բոտը դեռահասին «մղում» սպանել իրենց։