15:32 | 18.09.25 | Նորություններ | 176
OpenAI-ն ավելացրել է GPT-5 Thinking-ի «մտածելու ժամանակի» ընտրության հնարավորություն:
OpenAI-ը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս օգտատերերին ընտրել, թե որքան ժամանակ պետք է GPT-5 Thinking-ը «մտածի» մինչեւ պատասխանի գեներացումը։ Նոր հնարավորությունը հասանելի է միայն վճարովի պլանների օգտատերերին։
Ընկերությունը նշել է, որ այս փոփոխությունն արվել է՝ հաշվի առնելով օգտատերերի բողոքները՝ կապված մոդելի չափազանց երկար «մտածելու» հետ։ Այժմ հնարավոր է կարգավորել պատասխանի արագությունը՝ կախված խնդրի բարդությունից։
Plus եւ Business պլանների բաժանորդները կարող են ընտրել երկու տարբերակ՝ Standard եւ Extended (ավելի խորը վերլուծությամբ)։
Pro պլանում, բացի այդ, հասանելի են նաեւ Light «ամենաարագ» եւ Heavy «ամենաերկար մտածող» ռեժիմները։
Ընտրված կարգավորումները պահվում են բոլոր հետագա զրույցների համար մինչեւ օգտատերը ձեռքով չփոխի ռեժիմը։