15:49 | 29.09.25 | Նորություններ | 100
Մարկ Ցուկերբերգի մասին պատմող «Սոցիալական ցանց» ֆիլմի շարունակությունը կթողարկվի 2026 թվականին: Ֆիլմը կոչվում է «Սոցիալական հաշվեհարդար»:
Sony Pictures-ը հայտարարել է «Սոցիալական հաշվեհարդար» ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2026 թվականի հոկտեմբերի 9-ը: Այն 2010 թվականի «Սոցիալական ցանց» ֆիլմի շարունակությունն է, որի սցենարի հեղինակը Աարոն Սորկինն է: Facebook-ի ստեղծման մասին ֆիլմը ստացել է ութ Օսկարի անվանակարգ եւ հաղթել երեքում:
Նոր ֆիլմում Ջերեմի Սթրոնգը («Ժառանգություն», «Պարոնայք») կմարմնավորի Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Ֆիլմում նաեւ նկարահանվել են Մայքի Մեդիսոնը («Անորա»,) Ջերեմի Ալեն Ուայթը («Արջը») եւ Բիլ Բարը («Սթեյթն Այլենդի թագավորը»):
Սորկինը գրել եւ ռեժիսորել է ֆիլմը, ինչպես նաեւ պրոդյուսերավորել է Թոդ Բլեքի, Փիթեր Ռայսի եւ Ստյուարտ Բեսերի հետ միասին:
«Սոցիալական հաշվեհարդար» ֆիլմը պատմում է Facebook-ի իրադարձությունների մասին՝ դրա ստեղծումից գրեթե 20 տարի անց: Այն պատմում է, թե ինչպես է ծրագրավորող Ֆրենսիս Հագենը (մարմնավորում է Մեդիսոնը) օգնություն խնդրում Wall Street Journal-ի լրագրող Ջեֆ Հորվիցից (Ուայթ)՝ թերթին «Ֆեյսբուքի ֆայլերը» հրատարակելու համար։ Այս շարքը ուսումնասիրում է սոցիալական ցանցի ներքին գործունեությունը եւ դրա ազդեցությունը դեռահասների, հասարակական անվտանգության եւ աշխարհի վրա։