16:02 | 29.09.25 | Նորություններ | 104
Սեպտեմբերի 20-27-ը Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտ մասնակցել է ՌԴ Սոչի քաղաքում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե եւ 2 արծաթե մեդալների:
Թիմային հաշվարկով զիջել է միայն Ռուսաստանի դաշնության թիմին։
Հայաստանը ներկայացրել են՝
• Գոռ Հասրաթյանը՝ 2025 թ. շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, ոսկե մեդալ,
• Նատալի Մարգարյանը՝ 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
• Ռուզաննա Շիրոյանը՝ 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
• Բագրատ Բագրատյանը՝ 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ,
• Անահիտ Գալստյանը՝ 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ:
Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը:
Թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը: