Սեպտեմբերի 26-30-ը Ucom ընկերության աջակցությամբ անցկացվել է «Արեւորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։
Այս տարի այն կրում էր «Համակեցություն մարդկանց եւ բնության միջեւ» խորագիրը՝ շեշտադրելով մարդու եւ բնության համակեցության հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները։
Փառատոնի փակման արարողությունը կայացել է սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում հայտարարվել են մրցութային անվանակարգերի հաղթողները։ Այս տարվա փառատոնի հաղթող ֆիլմերն են․
Լիամետրաժ ֆիլմեր մարդ եւ բնություն համակեցության մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Վայրի կանչը Ռեժ.՝ Ասգեյր Հելգեստադ, Նորվեգիա (A Call From the Wild Dir.: Asgeir Helgestad, Norway), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Վերադարձնել նրանց տուն Ռեժ.՝ Այվան Մակդոնալդ, Այվի Մակդոնալդ, Դանիել Գլիք, ԱՄՆ (Bring Them Home Dir.: Ivan MacDonald, Ivy MacDonald, Daniel Glick, USA), Կարճամետրաժ ֆիլմեր մարդ եւ բնություն համակեցության մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Փոստով պատվիրած թագուհի Ռեժ.՝ Լյուկ Փերդի, Միացյալ Թագավորություն (Mail Order Queen Dir.: Luke Purdye, United Kingdom), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Արտեմիս Ռեժ.՝ Մարտեյն Վելդհոեն, Նիդերլանդներ, (Artemis Dir.: Martijn Veldhoen, Netherlands), Ջոն Բըրթոնի անվան մրցանակ՝ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգ․ հաղթող ֆիլմ՝ Կրիաներով քայլողը Ռեժ.՝ Տայրա Մալանի, Հնդկաստան (Turtle Walker Dir.: Taira Malaney, India), ժյուրիի հատուկ հիշատակում՝ Կարմիր ցուցակ Ռեժ.՝ Ռոս Պիերսոն, Միացյալ Թագավորություն (The Red List Dir.: Ross Pierson, United Kingdom)։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն բարձրացնում են հանրային իրազեկվածությունը, այլեւ նպաստում են մեր երկրի ու մոլորակի բնական ժառանգության պահպանմանը։ Մենք ուրախ ենք լինել այս գործընթացի մի մասը եւ շարունակել մեր ներդրումը կանաչ ու կայուն ապագայի կառուցման գործում», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս մի քանի օրվա ընթացքում ցուցադրվեցին տարբեր երկրների առաջատար ֆիլմեր, որոնք բացահայտում էին «Մարդու եւ բնության համակեցություն» թեման իր բազմաշերտությամբ։ Բացի ֆիլմերից, միջոցառումները եւս մեկ անգամ ընդգծեցին, թե որքան կարեւոր է պահպանել այս հավասարակշռությունը ժամանակակից աշխարհի մարտահրավերների պայմաններում», – ասել է փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։
Այս տարի փառատոնը մեկ հարկի տակ է համախմբել հազարավոր այցելուների՝ դառնալով եւս մեկ կարեւոր քայլ դեպի ավելի գիտակցված եւ կանաչ ապագա։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ եւ հանդիպումներ՝ նպաստելով գիտելիքների ու փորձի փոխանակմանը։ Փառատոնի ամենավառ պահը դարձել է վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը, որն անցել է քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության կարեւորությունը եւ հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։
«Արեւորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաեւ Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։