Spotify-ի համահիմնադիր Դանիել Էկը գրեթե 20 տարի աշխատելուց հետո կհրաժարվի գլխավոր տնօրենի պաշտոնից։

Forbes-ի տվյալներով՝ 2026 թվականի հունվարի 1-ից Դանիել Էկը կդառնա Spotify-ի գործադիր նախագահ։ Նա կշարունակի աշխատել ընկերության երկարաժամկետ ռազմավարության եւ հիմնական ներդրումների բաշխման վրա։

Spotify-ի համահիմնադիրները կլինեն արտադրանքի եւ տեխնոլոգիաների գլխավոր տնօրեն Գուստավ Սյոդերստրյոմը եւ առեւտրային տնօրեն Ալեքս Նորստրյոմը։ Նրանք նախկինում եղել են ընկերության համանախագահներ։

«Ես քսան տարի՝ գրեթե ամբողջ չափահաս կյանքս, անցկացրել եմ որպես Spotify-ի գլխավոր տնօրեն։ Պատրաստ եմ խաղացողից անցնել մարզչի»,- ասել է Spotify-ի համահիմնադիր Դանիել Էկը։

Էկը 2006 թվականին Մարտին Լորենցի (լքել է ընկերությունը 2016 թվականին) հետ հիմնադրել է Spotify-ը եւ այդ ժամանակվանից ի վեր եղել հոսքային ծառայության գլխավոր տնօրենը։

Forbes-ի տվյալներով՝ հեռանալու որոշումը պայմանավորված է նրա հետաքրքրություններով, որոնք դուրս են երաժշտական արդյունաբերությունից։ Էկը նաեւ Prima Materia ներդրումային ընկերության սեփականատերն է, որը ներդրումներ է կատարել պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաեւ Neko կենսատեխնոլոգիական ստարտափի սեփականատերը, որը մասնագիտանում է մարմնի սկանավորման ուղղությամբ։