Սեպտեմբերի 30-ին մեկնարկած  «Գիտության շաբաթ» ամենամյա միջոցառումների շարքի գլխավոր հովանավորը YoHealth-ն է։ 

Միջոցառման հիմնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը կընթանա մինչեւ հոկտեմբերի 5-ը։ Նպատակն է գիտությունն ավելի մոտ եւ հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաեւ ոգեշնչել դպրոցականներին ու ուսանողներին դառնալ գիտնականներ եւ ճարտարագետներ։ Այցելուները գիտափորձերի, ցուցադրությունների, խաղերի եւ հանդիպումների միջոցով անմիջականորեն կծանոթանան գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումներին։  

 ««Գիտության շաբաթ․ Հայաստանն» անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Միջոցառման նպատակն է դառնալ գիտության եւ տեխնոլոգիաների հանրահռչակման հարթակ։ YoHealth-ի ներգրավվածությունը՝ որպես գլխավոր հովանավոր, շատ կարեւոր է, «Գիտության շաբաթ․ Հայաստանը» իր տեսակով սոցիալական միջոցառում է, որն ուղղված է հասարակության լայն զանգվածներին՝ ներկայացնելու գիտության եւ տեխնոլոգիաների կարեւորությունը եւ երիտասարդներին ուղղորդելու ընտրել մասնագիտություններ՝ Հայաստանին հավելյալ արժեք տալու համար»,- նշել է «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի ղեկավար  Լիլիթ Մարգարյանը։ 

YoSpace-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մելինե Մուրադյանը ներկայացրել է YoHealth-ի ներմուծած  նոր լուծումը՝ YoJob-ը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց աշխատանքային պրոֆիլները, նկարագրել աշխատանքային փորձառությունն ու գիտելիքները, իսկ գործատուներին թույլ տալ տեղադրել իրենց աշխատանքային հայտարարությունները` այս կերպ միավորելով աշխատանք որոնողներին եւ առաջարկողներին մեկ հարթակում։ 

«Կարեւորում եմ մեր մասնակցությունը «Գիտության շաբաթին», քանի որ հարթակը հնարավորություն է տալիս երիտասարդներին եւ առհասարակ բոլոր հետաքրքրված անձանց ծանոթանալ ոլորտի նորարարություններին եւ իրենց կարիերայում անել փոփոխություններ՝ YoHealth-ի հետ համատեղ», - ասել է Մելինե Մուրադյանը։

Այս տարի փառատոնը ներգրավել է  շուրջ 300 դպրոց եւ մանկապարտեզ՝ իրականացնելով ապակենտրոնացված միջոցառումներ Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում։ Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական եւ ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։