OpenAI-ն եւ AMD-ն կնքել են ռազմավարական համաձայնագիր, որի շրջանակում պետք է ստեղծվի հաջորդ սերնդի AI ենթակառուցվածք։
Առաջին փուլում նախատեսվում է ներդնել 1 ԳՎտ հզորությամբ AMD Instinct MI450 GPU-ներ, որոնք կսկսեն տեղակայվել 2026-ի երկրորդ կեսին։
AMD-ն OpenAI-ին իրավունք նաեւ տրամադրել գնել մինչեւ 160 մլն սովորական բաժնետոմս, որոնք վերջինս կստանա՝ նախագծի նպատակների իրագործման հետ միասին։ CNBC-ի հաշվարկով՝ եթե OpenAI-ը լիովին օգտվի այդ իրավունքից, կարող է ստանալ մոտ 10% բաժնեմաս AMD-ում։ Պարբերականը նշում է, որ համագործակցությունը կնպաստի նաեւ OpenAI-ի կախվածության նվազեցմանը միայն մեկ մատակարարից։
AMD-ում հայտնել են, որ այս գործընկերությունը կբերի ընկերությանը տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ։
Հիշեցնենք, որ 2025-ի սեպտեմբերին OpenAI-ը նաեւ պայմանավորվել էր Nvidia-ի հետ ռազմավարական գործընկերության մասին։ Այդ համագործակցության շրջանակում նախատեսվում է կառուցել առնվազն 10 ԳՎտ հզորությամբ տվյալների մշակման կենտրոններ՝ AI ենթակառուցվածքի համար։ Nvidia-ն մտադիր է ներդնել մինչեւ 100 միլիարդ դոլար OpenAI-ում՝ ենթակառուցվածքի զարգացման տարբեր փուլերում։ Առաջին փուլը նույնպես նախատեսվում է սկսել 2026-ի երկրորդ կեսին։