ArmBionics-ն ընդգրկվել է TechCrunch Startup Battlefield 200-ում՝ TechCrunch-ի ամենամյա ցուցակում, որտեղ ներկայացվում են աշխարհի 200 ամենահեռանկարային վաղ փուլում գտնվող ստարտափները։

«Որպես բժիշկ, որը տարիներ շարունակ զբաղվել է պրոթեզների մշակմամբ, ես տեսել եմ, որ վերականգնողական գործընթացը մասնատված է եւ թերի։ Այդ փորձառությունն է պատճառ դարձել ստեղծել Connectra-ն՝ ֆիջիթալ լուծում, որը միավորում է ռոբոտաշինությունն ու օժանդակ սարքերը թվային խնամքի հետ»,- գրել է ArmBionics-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարինա Դավթյանը։

Connectra-ն իրական խնամքի սարքի գործունեությունը վերածում է չափելի տվյալների՝ հիվանդների, կլինիկաների եւ մատակարարների համար վերաիմաստավորելով կապակցված վերականգնումը։ 

Ստարտափը հնարավորություն կունենա իր լուծումը ցուցադրել եւ TechCrunch համայնքի հետ կապվել հոկտեմբերի 27-29-ին կայանալիք Disrupt 2025 միջոցառման ժամանակ։

TechCrunch Startup Battlefield 200-ի ամբողջական ցանկը հասանելի է այստեղ։