ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Web3 հիմնադրամի հիմնադիր, Ethereum-ի համահիմնադիր, բլոկչեյն տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ Գեւին Վուդի հետ։
Կողմերն անդրադարձել են Հայաստանի դերի ամրապնդմանը գլոբալ Web3 էկոհամակարգում, բլոկչեյն կրթության եւ մասնագիտական զարգացման խթանմանը, ինչպես նաեւ համագործակցության նոր ձեւաչափերի ստեղծմանը՝ ստարտափների ինկուբացիայի եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնման նպատակով։
Նախարարը նշել է, որ նման համագործակցությունը կարեւոր քայլ է՝ Հայաստանի ներգրավվածությունը համաշխարհային բլոկչեյն համայնքում ընդլայնելու եւ ապագա տեխնոլոգիական նորարարների համար արժեքավոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։
Գեւին Վուդը հայտնել է Web3 համալսարան հիմնադրելու մտադրության մասին՝ տեխնոլոգիական, կրթական եւ տնտեսական զարգացման համատեքստում։